Գլխավոր էջ » 2017 » Մայիս » 28 » YFW «Golden laсe» նորաձևության շոուն տեղի ունեցավ բարձր մակարդակով․«Ani M»-ի հիմնադիր Անի Զաքարյան
16:37
YFW «Golden laсe» նորաձևության շոուն տեղի ունեցավ բարձր մակարդակով․«Ani M»-ի հիմնադիր Անի Զաքարյան

Մայիսի 12-14-ը Մերիդիան էքսպո կենտրոնում տեղի ունեցավ Yerevan show ոսկերչական ցուցահանդես և  Yerevan Fashion Week «Golden laсe» նորաձևության շոու։

3 օր շարունակ  մեկ հարկի տակ հավաքվեցին Ռուսաստանի, Ֆրանսիայի հայտնի դիզայներները, ինչպես նաև հայ դիզայներներ, ովքեր իրենց գործունեությունը ծավալում են  և՛ Հայասատնում, և՛ հայրենքի սահմաններից դուրս Լիբանան, Ռուսաստան և այլն։ Ինչպես հայտնել էինք՝ «Yerevan Fashion Week  «Golden Lace»-ի դեմքը Անի Զաքարյանն էր,  ով «Ani M», ոսկերչական ապրանքանիշի հիմնադիր, Armenian Jewellers Association-ի Ռուսաստանի մասնաճյուղի ներկայացուցիչն է։ Անի Զաքարյանի զարդերն իր հավաքածուում ներկայացրեց  լիբանանահայ դիզայներ Վարանտ Աբրահամյանը։

Մեր թղթակցի հետ զրույցում միջոցառման մասին տպավորություններով կիսվել է  Անի Զաքարյանը, ով Մոսկվայում ևս «Էսթետ» նորաձևության շաբաթի դեմքն է եղել։

«Ես Մոսկվայում ևս  «Էսթետ» նորաձևության շաբաթ-ի դեմքն էի։ Առաջարկ ստացա Հայաստանում ևս  նորաձևության շաբաթի դեմքը լինել և սիրով համաձայնեցի։ Մեր ապրանքանիշը «Ani M»-ը դարձավ միջոցառման գլխավոր հովանավորներից մեկը»,-ասաց նա։

Անի Զաքարյանը նշեց, որ միջոցառումն անց է կացվել բարձր մակարդակով և սիրով հերթական անգամ, առաջարկի դեպքում   կհամագործակցի կազմակերպիչների հետ։

«Շատ շնորհակալ եմ նորաձևության շոուի կազմակերպիչ «AFD international fashin day» -ի ղեկավար Նաիրա Նիազյանին այս գեղեցիկ միջոցառման համար։ Ամեն ինչ տեղի ունեցավ բարձր մակարդակով»,-ասաց Անի Զաքարյանը։

«Ani M»-ի հիմնադիրը նաև նշեց, որ  այսպիսի միջոցառումները լավ առիթ են փոխհամագործակցության համար, և հնարավոր է, որ նոր գործընկերներ ձեռք բերեն  Yerevan show ոսկերչական ցուցահանդեսի և Yerevan Fashion Week «Golden laсe» նորաձևության շոուի շրջանակներում։


Նյութը Կարինե Գևորգյանի
Լուսանկարները Hayk Starslife Photographer

Կից նյութեր: Նկար 1


Դիտումներ: 671 | Ավելացրեց: starslife | - Վարկանիշ -: 5.0/1
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
Вверх

  • PRchecker.info Яндекс.Метрика