Գլխավոր էջ » 2016 » Դեկտեմբեր » 31 » Խաղաղություն սահմանին, անդորրություն ազգին, ուժ և կորով հայ զինվորին. Երգչուհի Լեոնորայի խնդրանքը Ձմեռ պապից
01:31
Խաղաղություն սահմանին, անդորրություն ազգին, ուժ և կորով հայ զինվորին. Երգչուհի Լեոնորայի խնդրանքը Ձմեռ պապից
Դասական երգչուհի Լեոնորան 2016 թվականին բազմաթիվ  հաղթանակներ գրանցեց միջազգային  մրցույթ-փառատոնների ժամանակ պատվով ծածանելով Հայաստանի դրոշը:  Տարվա վերջում, Կատարողական արվեստի համաշխարհային ասոցիացիայի կողմից արժանացավ տրամաբանական մրցանակի՝ «Տարվա լավագույն դասական երգչուհի»:


2016-ի հունվար ամսին սկսվելէ  նրա հաղթական երթը: Ռուսաստանի Պյատիգորսկ քաղաքում կայացած միջազգային մրցույթից վերադարձել է «Գրան պրի» գլխավոր մրցանակով: Մարտ ամսին Իսպանիայի Բարսելոնա քաղաքում կայացած Մոնսերատի  «Ոսկյա ձայներ» միջազգային մրցույթից ևս նա վերադարձել է հերթական հաղթանակով:  Երգչուհին մեծ ձեռքբերում է համարում նաև այն, որ  լինելով միակ hայը՝ իրենց համար պատմական նշանակություն ունեցող Մոնսերատ եկեղեցում հոծ բազմության դիմաց  ներկայացրել  է Կոմիտաս և Նարեկացի: Աշխատանքի բերումով, Լեոնորան մեկնել է Լիբանան, որտեղ Սեդո Պաղտասարյանի և իր նվագախմբի հետ միասին Պաղտասարյան ստուդիայում ձայնագրել  է իր 2րդ ձայնասկավառակը «Հայոց արծիվներ» խորագրով,  որը թողարկվեց սույն տարվա նոյեմբերի 1-ին:


Սեպտեմբերին Երևանում մասնակցել է «Իմ Հայաստան» փառատոնին՝ արժանանալով մեդալի և պատվոգրի ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի կողմից:  Դեկտեմբերին դասական երգչուհին մենահամերգ է ունեցել Լիբանանում՝ նվիրված սիրիահայությանը, որին ներկա են գտնվել  նաև ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, Լիբանանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանը  և այլ հյուրեր;
2017 թվականի ծրագրերի հետ կապված չցանկացավ ժամանակից շուտ խոստումներ տալ, քանի որ դեռ առաջարկներն ու հրավերները քննարկման փուլում են:


 Ինչպես վերը նշեցինք, երգչուհին ողջ տարին  Հայաստանից դուրս է անցկացրել, ուստի նա որոշել է Ամանորն ու Սուրբ ծնունդը, տոնել Հայաստանում՝ ընտանիքի և հարազատների հետ:
Երգչուհի Լեոնորան հավտում է Ձմեռ պապիկին և  մեծ հույսով նրանից խնդրել  է խաղաղություն սահմանին, անդորրություն ազգին, ուժ և կորով հայ զինվորին:
Լեոնորան  մեր թղթակցի հետ զրույցում նշեց, որ ամենատպավորված ու  հաճելի Ամանորը 2015թվականին  է ունեցել, երբ նրա գեղեցիկ ընտանիքը համալրվել արևածին մանչուկով, ով երգչուհու կյանքի ամեն օրն արդեն տոն է դարձնում:

Starslife Media Group-ը  շնորհավորում է  երգչուհուն և մաղթում հաջողություններ:
Նյութը ՝ Կարինե Գևորգյանի
Կից նյութեր: Նկար 1


Կատեգորիա: Entertainment | Դիտումներ: 2113 | Ավելացրեց: starslife | - Վարկանիշ -: 5.0/2
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
Вверх

  • PRchecker.info Яндекс.Метрика