Գլխավոր էջ » 2017 » Հունիս » 10 » Տիմատիի թեժ համերգն ու անսպասելի առաջարկը հայ աղջիկներին
18:29
Տիմատիի թեժ համերգն ու անսպասելի առաջարկը հայ աղջիկներին
Հանրապետության հրապարակը թնդում էր Տիմատիի երգերի հնչյուններից...
Խոստացված համերգը երկար սպասեցնել չտվեց:
Մարդիկ համերգից դեռևս ժամեր առաջ հավաքվել էին հրապարակում, որպեսզի որքան հնարավոր է մոտ լինեն բեմին, իսկ ժամը 20:30-ից DJ Philchansky-ն թեժացնում էր սպասողական մթնոլորտը:
30 րոպե անց, «Բարև ձեզ, Երևան» ասելով, ռուս ռեփերը բեմ բարձրացավ, իսկ հավաքվածների բացականչությունները երկինք հասան:



Տիմատին ասաց, որ ինչպես խոստացել էր, այդպես էլ արեց. «Ցավում եմ, որ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում նախատեսված ելույթս չկայացավ հայտնի պատճառներով, բայց այսօր ամեն ինչ կրկնակի լավ է լինելու: Անչափ ուրախ եմ, որ ավելի քան 40.000-ից ավել մարդ կա այստեղ: Շնորհակալ եմ բոլորիցդ»,- անկեղծացավ Տիմատին, ու խելահեղ համերգը սկսվեց:
Երգը երգի հետևից. ամեն ինչ ավելի աշխույժ ու տրամադրող էր դառնում: Հայաստանի դրոշը ուսերին` Տիմատին դիմում էր հայ հանդիսատեսին, որպեսզի միասին երգեն:
Իսկ «Я уеду жить в Лондон» երգը կատարելուց հետո բացականչեց. «Ինչի՞ս է պետք Լոնդոնը, եթե Երևանում էլ է այսքան լավ: Այստեղ այնքա՜ն գեղեցիկ աղջիկներ կան»:
Հետո նայելով հանդիսատեսին ասաց, որ Երևանում ամեն ինչ հրաշալի է. «Կուզեի էլի մնալ, բայց մեզ հյուրանոցից արդեն դուրս են հանում: Աղջիկներ, իսկ ի՞նչ կլիներ եթե ձեզնից մեկի տանը մնայի»,- հարցրեց Տիմատին ու 13-ամյա մի աղջնակի նայելով` ասաց,- «Պատկերացնում եմ` ինչ կլիներ, եթե միասին մտնեինք տուն այն պահին, երբ հայրդ թեյ խմելիս կլիներ: Նա հավանաբար կհարցներ. «Слышь, ты че такая дерзкая а?»: Ու երգի ներքո օդում պարող ձեռքերն ավելի շատացան:
Գրեթե երկու ժամ երգելուց հետո Տիմատին ասաց, որ չնայած միշտ իրեն են խնդրում միասին լուսանկարվել, սակայն այս անգամ ինքն է բոլորի հետ լուսանկարվելու:
«Ես դեռ երկար կհիշեմ այս երեկոն. անպայման վերադառնալու եմ և ոչ մեկ անգամ»,- բացականչեց Տիմատին, իսկ հանդիսատեսը աղաղակներով ու ծափահարություններով ճանապարհեց նրան:


Նյութը` Աննա Կոստանյանի
Տեսանյութը` Hayk Starslife
Կից նյութեր: Նկար 1


Կատեգորիա: Entertainment | Դիտումներ: 2460 | Ավելացրեց: starslife | - Վարկանիշ -: 5.0/1
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
Вверх

  • PRchecker.info Яндекс.Метрика