Գլխավոր էջ » 2016 » Դեկտեմբեր » 29 » Տեղի ունեցավ ‘’Կախարդված Ձյունանուշը’’ ամանորյա ներկայացման պրեմիերան
01:58
Տեղի ունեցավ ‘’Կախարդված Ձյունանուշը’’ ամանորյա ներկայացման պրեմիերան
Երևան hամերգասրահում տեղի ունեցավ այդքան սպասված ‘’Կախարդված Ձյունանուշը’’ ամանորյա ներկայացման պրեմիերան։ Քրեյզի Քաստինգ Ստուդիոյի տնօրեն և գեղարվեստական ղեկավար Արթուր Արզումանյանը իր դերասանների հետ միասին կատարեցին իրենց առջև դրված խնդիրը։ Ներկայացման ընթացքում հերոսներին կերտեցին՝ Լավր Տիգրանյանը, Վարդգես Թորոսյանը, Տիգրան Մուրադյանը, Արմեն Ալեքյանը, ԷլլաԴավթյանը, Հասմիկ Վարդանյանը, Գևորգ Մարությանը, Գևորգ Գրիգորյանը։
 
Ներկայացումը իր պարային ելույթներով գեղեցկացրեց LB Dance Studio-ն, իսկ ձայնային և լուսային ապահովմամբ զբաղվեցին՝ Մերի Խաչատրյանը, Հենրիկ Մկրտչյանը, Դավիթ Նազարյանը և Հովհաննես Դիշյանը։
Ներկայացման ռեժիսորն է Ինգա Աբաջյանը։ Ամանորյա ներկայացումը արվեց բարեգործական նպատակով, որին ներկա էին մանկատան 250-ից ավել երեխաներ։ Ներկայացման ավարտից անմիջապես հետո փոքրիկներին հանձնվեցին ամանորյա նվերներ։
Քրեյզի Քաստինգ Ստուդիոն սիրով շնորհավորում է բոլորի Ամանորն ու Սուրբ Ծնունդը։ Թող որ այս նոր տարին բազմաթիվ երջանիկ պահերի, ժպիտների ու հաջողությունների տարի լինի: Խաղաղություն թող լինի մեր օջախներում, սրտերում և ամենուր:

Լուսանկարները՝ Քրեյզի Քաստինգ Ստուդիոյի
Դիտել ֆոտոշարքը...
Կից նյութեր: Նկար 1


Կատեգորիա: Entertainment | Դիտումներ: 1228 | Ավելացրեց: starslife | - Վարկանիշ -: 5.0/2
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
Вверх

  • PRchecker.info Яндекс.Метрика