Գլխավոր էջ » 2017 » Մայիս » 21 » Տեղի ունեցավ «Aqua Land» սրճարանի պաշտոնական բացումը
22:05
Տեղի ունեցավ «Aqua Land» սրճարանի պաշտոնական բացումը

Փոքրիկ անկյուն նրանց համար, ովքեր ժամանակ չունեն երկար ճամփորդությունների, բայց նաև չեն ուզում իրենց զրկել հանգստանալու հաճույքից:

Քաղաքի աղմուկից հեռու, Մոլդովական 27/1 հասցեում գտնվող մարզա-զվարճանքային համալիր «Aqua Land»-ը ամբողջացրել է իր ամառային-կոլորիտային անկյունը. այժմ հանգիստը կարող եք վայելել` այցելելով նաև նորաբաց բացօթյա սրճարան: Սրճարանի պաշտոնական բացումն սկսվեց աշխույժ երաժշտությամբ ու էկզոտիկ կոկտեյլների հյուրասիրությամբ:

Բարձր տրամադրությունն ու հաճելի երաժշտությունը ապահովեցին DJ-ներ Max / Alex Verd / Naka / Ame Sauvage-ը:
Երեկոյի ժամանակ խաղարկվեց 6 բոնուսային քարտ: Վիճակահանության միջոցով գտնվեցին այն 4 հաջողակները, ովքեր հնարավորություն ստացան 4 անգամ անվճար հաճախելու «Aqua Land»- մարզա-զվարճանքային կենտրոն։

Միջոցառման DJ-ներից MAX-ը հույս հայտնեց, որ սրճարանը կդառնա հարազատ ու սիրելի վայր երիտասարդների համար. «Մեր ակնկալիքն այն էր, որ այսօր մեզ հետ կլինեն մարդիկ, ովքեր գնահատում են ակումբային որակյալ երաժշտությունը և, իհարկե, կարողանում են իրենց հանգիստը ճիշտ կազմակերպել»։
Սրճարանին կից փոքրիկ պարահրապարակում հյուրերը իրենց ընկերների հետ պարում էին ու զվարճանում: Մութն ընկնելուն զուգընթաց գարեջրի շշերն ավելանում էին, իսկ երեկոն` թեժանում:


Լուսանկարներն այստեղ․

Նյութը` Աննա Կոստանյանի
Լուսանկարները՝ Hayk Starslife-ի և Էդմոնդ Խանամիրյանի

Կից նյութեր: Նկար 1


Կատեգորիա: Entertainment | Դիտումներ: 3375 | Ավելացրեց: starslife | - Վարկանիշ -: 5.0/1
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
Вверх

  • PRchecker.info Яндекс.Метрика