Գլխավոր էջ » 2017 » Հունիս » 3 » Թե ինչ է պատահում, երբ նկարում են բժիշկները
16:02
Թե ինչ է պատահում, երբ նկարում են բժիշկները
Պարզվում է այդ շնորհը տրված է ոչ միայն նկարիչներին:
Մայիսի 31-ին մի հովանու ներքո էին հավաքվել բժիշկների կտավները: Օրը խորհրդանշական էր, քանի որ նվիրված էր բժիշկ, գիտնական, դիվանագետ, քաղաքական գործիչ ու գեղանկարիչ Արամ Շահվերդյանի մահվան տարելիցին, ով 1936-1937 թվականներին եղել է Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր: Նրա ժառանգներից շատերը, ովքեր նույնպես դարձան բժիշկներ, օժտված են նկարելու տաղանդով: Ուստի, ինչպես պատմում է այդ նույն տոհմից բժիշկ Գագիկ Շավերդյանը, որոշեց նրան մեծարելու և նաև նկարող, բժիշկների տաղանդը ի ցույց դնելու համար կազմակերպել ցուցահանդեսը, որը կրում էր «Արարում են բժիշկները» խորագիրը: Կա նաև երկրորդ խորագիրը` «Արարում են բժիշկ-գեղանկարիչ Արամ Շավերդյանի կոլեգաներն ու զարմիկները»:

Ցուցահանդեսին ներկայացված էին ավելի քան 20 հեղինակների ստեղծագործություններ` Անժելա Թամազյան, Կարեն Հակոբյան, Անդրանիկ Ճաղարյան, Գերասիմ Շավերդյան, Խաչատուր Ազիզյան և այլոք:
«Դեռևս անցյալ տարի դիմել էի բժշկականի ռեկտորին, որպեսզի Արամի ծննդյան օրը գիտաժողով անենք: Այսինքն արդեն որոշ չափով փորձ ունեի: Հետո արդեն որոշեցի այսպիսի մի ցուցահանդես կազմակերպել: Այնքան ուրախ եմ, որ դրա շնորհիվ շատ մարդկանց հետ ծանոթացա»,- ասում է Գագիկ Շավերդյանը:
Իսկ ի՞նչ է պատահում, երբ նկարում են բժիշկները. նրանցից յուրաքանչյուրը լցվում է ստեղծագործելու ցանկությամբ, երբ ամեն անգամ ևս մի հիվանդի կյանք է տալիս:
Իսկ օրինակ, ակնաբույժ Լուսինե Բեկիրսկա-Թամազյանը այդպես ոգևորվելուց սկսում է բանաստեղծություններ գրել: Ցուցահանդեսի բացման ժամանակ ասմունքեց իր 20 տարի առաջ գրած բանաստեղծությունը: «Երբեմն մուսսաս իսկապես արթնանում է, երբ բուժում եմ մարդկանց աչքերը ու ստիպում նրանց կյանքի պնակին նոր գույնով նայել»,- պատմում է բժշկուհին:

Մանկաբարձ-գինեկոլոգ Անժելա Թամազյանի ոգեշնչման աղբյուրն էլ ամուսինն է, ում շնորհիվ 50 տարեկանից հետո սկսել է նկարել. «Իսկապես շատ եմ սիրում նկարչությունը: Ինչպես մասնագիտությունս է նոր կյանք ծնում, այդպես էլ նկարելով կարծես կյանք տամ անշունչ գույներին: Ուրախ եմ, որ ինչ-որ կերպ դա գնահատվում է»:
Կտավներից բացի ցուցահանդեսին ներկայացված էին նաև քանդակներ, ինչպես օրինակ «Բժիշկը վիրահատությունից հետո» քանդակը, որին նայելիս զգացվում էր անգամ քանդակի տրամադրությունը: Հեղինակը Գերասիմ Շավերդյանն է, ում ոգևորում են մարդիկ ու նրանց անկեղծ խոսքերը:


«Քանդակագործությամբ զբաղվում եմ 1988 թվականից, նմանատիպ ցուցահանդեսների էլ շատ եմ մասնակցել, բայց երբևէ նման տրամադրություն ու զգացողություն չի եղել: Կարող եմ ասել, որ էապես չի տարբերվում պրոֆեսիոնալ նկարիչների գործերից»,- պատմում է քանդակագործը:

Նյութը` Աննա Կոստանյանի
Կից նյութեր: Նկար 1


Կատեգորիա: Entertainment | Դիտումներ: 1292 | Ավելացրեց: starslife | - Վարկանիշ -: 5.0/1
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
Вверх

  • PRchecker.info Яндекс.Метрика