Գլխավոր էջ » 2016 » Դեկտեմբեր » 27 » «Տարվա լավագույնները»՝ WAPA-ի մրցանակաբաշխության շրջանակներում
18:47
«Տարվա լավագույնները»՝ WAPA-ի մրցանակաբաշխության շրջանակներում
«Տարվա լավագույնները»՝ WAPA-ի մրցանակաբաշխության շրջանակներում դեկտեմբերի 24-ին Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնում Կատարողական արվեստի համաշխարհային ասոցիացիան իրականացրեց մրցանակաբաշխություն: Ասոցիացիան, իր գործունեությունը ծավալում է Երևանում, սակայն փառահեղ հաղթանակների է արժանանում արտասահամանում, որտեղ մեր հայ շնորհալիները մշտապես պատվավոր հորիզոնականներ են զբաղեցնում:


Մեր թղթակցի հետ զրույցում WAPA-ի նախագահ՝ Արման Ղուկասյանը նշեց, որ այս մրցանակաբաշխության մասին ավելի վաղ էր մտածել, սակայն տոներից առաջ այն իրականացնելը ՝կարծես ավելի տեղին էր: «Տարին մեզ համար շատ լավ է եղել: Մշտապես Գրան պրիներով և առաջատար տեղեր զբաղեցրած ենք վերադարձել միջազգային փառատոններից: Յուրաքանչյուր աշխատանք գնահատել է պետք: Մրցանակաբաշխության գաղափարը հենց այնպես չէր: Ես ցանկանում եմ, որ մեր ասոցիացիայի հետ համագործակցող յուրաքանչյուրն իրեն գնահատված զգա»,- ասաց Արման Ղուկասյանը: Մրցանակաբաշխության ժամանակ հնչեցին երգեր, երաժշտական համարներ, ինչպես նաև պարային գեղեցիկ ելույթներով ներկայացան Gold Star պարային համույթի սաները:

Ստորև ներկայացնում ենք մրցանակաբաշխության անվանակարգերի ու հաղթողների ցանկը:
Տարվա լավագույն լուսանկարիչ – Ալբինա Վարդանյան,
Տարվա լավագույն մոդեռն բալետ պարուհի – Ալիսա Գրիգորյան,
Տարվա լավագույն մոդել – Անյա Մովսեսյան,
Տարվա լավագույն տեսահոլովակ – Ապրել խաղաղ նախագիծ,
Տարվա լավագույն փոքրիկ երգիչ – Արման Սիմոնյան,
Տարվա լավագույն փոքրիկ երգչուհի – Միլենա Գևորգյան,
Տարվա հայտնություն – Լիլիթ Համբարյան,
Տարվա փոքրիկ հայտնություն – Էլինա Չոլախյան,
Տարվա լավագույն հեռուստահաղորդավար - Դինա Ակոպովնա,
Տարվա լավագույն պարային խումբ – Գոլդ Սթարս պարային ստուդիա,
Տարվա լավագույն վիդեո ստուդիա – ՋՎՋ պրոդակշն,
Տարվա լավագույն ֆոլկ երգիչ – Հայկ Մխոյան,
Տարվա լավագույն ֆոլկ երգչուհի – Լիլիթ Համբարձումյան,
Տարվա լավագույն դասական երգիչ – Սար Սարգսյան,
Տարվա լավագույն դասական երգչուհի – Սոպրանո Լեոնորա,
Տարվա լավագույն քնթեփրի պարուհի – Ինգա Աբաջյան,
Տարվա լավագույն լրագրող – Կարինե Գևորգյան,
Տարվա լավագույն ջազ երգչուհի – Մարիաննա Լիմա,
Տարվա լավագույն փոփ երգչուհի – Մերի Ավետիսյան,
Տարվա լավագույն երաժշտական նախագիծ – Նաիրի երաժտական քառյակ,
Տարվա լավագույն կոմպոզիտոր – Նարինե Զարիֆյան,
Տարվա լավագույն մամուլի ակումբ – Նոյան Տապան մամուլի կենտրոն,
Տարվա լավագույն երաժիշտ – Սևադա Շհոյան,
Տարվա լավագույն բալետի դերասան – Սևակ Ավետիսյան,
Տարվա լավագույն բալետի դերասանուհի – Սյուզաննա Փիրումյան,
Տարվա լավագույն մշակութային վեբ կայք – Starslife.am (Starslife Media Group)
Տարվա լավագույն դերասան – Ստեփան Ղամբարյան,
Տարվա լավագույն երաժշտական դպրոց – Տիգրան Չուխաջյանի անվան երաժշտական դպրոց, տնօրեն` Նաիրա Վահանյան,
Տարվա լավագույն երաժիշտ մանկավարժ – Զեմֆիրա Մելքոնյան:



Նյութը՝ Կարինե Գևորգյանի
Լուսանկարները Hayk Starslife Photographer-ի

Դիտել ֆոտոշարքը․․․
Կից նյութեր: Նկար 1


Կատեգորիա: Entertainment | Դիտումներ: 4328 | Ավելացրեց: starslife | - Վարկանիշ -: 4.5/2
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
Вверх

  • PRchecker.info Яндекс.Метрика