Գլխավոր էջ » 2017 » Մայիս » 7 » Թափառող հավատարիմները
19:45
Թափառող հավատարիմները

    Ասում են շունը մարդու լավագույն ու անբաժանելի ընկերն է: Շատ մարդիկ և պատմություններ կարող են փաստել դրա մասին: Թերևս Հայաստանում շատ վատ են վերաբերվում անօթևան կենդանիներին: Ամեն օր քայլելիս Երևանյան փողոցներում կարելի է տասնյակ անտուն ու սոված կենդանիների հանդիպել, էլ չենք ավելացնում, որ նրանցից շատերը ենթարկվում են մարդկանց հալածանքներին, անգամ ոչնչացվում նրանց կողմից:


    Թափառող կենդանիների և հատկապես շների ներկայությունը քաղաքաին վայրերում աղքատության և թերզարգացած պետության նշաններ են: Այս հարցին պետք է առողջ և ճիշտ լուծում տրվի, սակայն շատ մարդիկ գնում են ոչ նորմալ քայլերի: Նման դեպքերից են, երբ դեղերի, թույների, ասեղների միջոցով սպանում են անօգնական շներին, պարզաբանելով, որ նրանք վտանգավոր են հասարակության յուրաքանչյուր անդամի համար: Պետք է հիշենք, որ այդ կենդանիների ագրեսիվ պահվածքը կապված է նրանց սոված և անօգնական վիճակի հետ, որը երբեմն տանում է վատագույն դեպքերի, ինչպիսիք են` օրինակ մարդկանց վրա հարձակվելը: Բոլորիս հայտնի է, որ Եվրոպայում կան հատուկ անօթևան կենդանիների համար նախատեսված ապաստաններ, որոնք հոգ են տանում և խնամում են նրանց, այդպիսով  խնայելով նրանց` շատերի համար անարժեք կյանքը:

    Շատերը կհիշեն մի քանի տարի առաջ Երևանում տեղի ունեցած դաժան դեպքը, երբ մի գիշերվա մեջ ոչնչացվեցին տասնյակ անմեղ կենդանիներ: Հուսանք, որ հետագայում Հայաստանում ևս կբացվեն նրանց համար ապաստաններ` նման ողբալի տեսարաններից զուրկ մնալու, և կենդանիների կյանքը փրկելու համար:

Նյութը՝ Հասմիկ Եգորյանի



Կատեգորիա: Entertainment | Դիտումներ: 26 | Ավելացրեց: starslife | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Вверх

  • PRchecker.info Яндекс.Метрика