Գլխավոր էջ » 2017 » Մայիս » 8 » «Շուշիի լեռներում հարսանիք է»
14:20
«Շուշիի լեռներում հարսանիք է»

Արդեն 25 տարի է՝ հայ ազգը տոնում է ոչ միայն Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի, այլև Արցախի հնագույն մայրաքաղաք Շուշիի ազատագրման օրը։

1992 թվականի մայիսի 8-ն էր, երբ տեղի ունեցավ ինքնապաշտպանական ուժերի հրամանատար Կոմանդոսի «Հարսանիք լեռներում» գործողությունը։ Այդպիսի անսովոր անվանման պատճառն այն փաստն էր, որ այդ ժամանակ պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանը կարծում էր, որ նման օպերացիա իրականացնելու համար դեռ վաղ է, որ դրան պետք է լավ պատրաստվել: Սակայն սպասել չէր կարելի։ Կոմանդոսն էլ խոստացավ նրան, որ Շուշին ազատագրելու դեպքում լեռներում կկազմակերպեն նրա հարսանիքը։

Գործողությունը իրականացվել է չորս ուղղություններով՝ միաժամանակյա գրոհով։
Ռազմական գործողության ելքը կանխորոշվել էր արդեն իսկ մայիսի 8-ին, երբ Լաչինի և մյուս ուղղությունների ստորաբաժանումները նպաստավոր տարածքներ էին գրավել Շուշիի մատույցներում: Մայիսի 8-ի երեկոյան տրված դադարը հակառակորդին հնարավորություն էր ընձեռել հատկացված միջանցքով հեռանալ բերդաքաղաքից: Երեկոյան կողմ հիմնականում ավարտվել է Շուշիի «մաքրման» գործողությունը։ Մայիսի 9-ին հինավուրց հայկական բերդաքաղաքն ազատագրված էր։

Նյութը՝ Աննա Կոստանյանի



Կատեգորիա: Entertainment | Դիտումներ: 2117 | Ավելացրեց: starslife | - Վարկանիշ -: 5.0/1
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
Вверх

  • PRchecker.info Яндекс.Метрика