Գլխավոր էջ » 2018 » Սեպտեմբեր » 2 » Սարերի հովին մեռնեմ - երգը նոր մոտեցմամբ
20:01
Սարերի հովին մեռնեմ - երգը նոր մոտեցմամբ
Գործիքավորող և դաշնակահար Ազատ Մխիթարյանը և Արթուր Պետրոսյանը, ով տիրապետում է ժողովրդական տարբեր գործիքների հետ, ինչպիսիք են՝ դուդուկ, շվի, կլառնետ, պկու, որոշեցին կատարել այնպիսի երգ, որ լինի ժողովրդի սրտից բխող և ընտրեցին բոլորին ծանոթ «Սարերի հովին մեռնեմ» երգը:


Երգ,որ պատմում է մի ողջ ժողովրդի ցավի մասին: Այս ժողովրդական երգը գրանցել է ոչ թե Կոմիտասը, այլ 19-20 դդ. այլ հայտնի երգահավաք Գրիգոր Սյունին, հետագայում մշակել է Հովհաննես Բադալյանը: Երգի վերագործիքավորման հիման վրա նկարահանված տեսահոլովակի հիմնական գաղափարը մշակութային եղեռնը ներկայացնելն է. անկոտրում է ժողովուրդը, բայց ոչնչանում են արժեքները և մշակույթը, երբ անգամ նկարիչը օրերը համրելով փորձում է ավարտին հասցնել կտավը՝ երազելով ամենի ավարտի մասին, և չավարտելով անգամ կտավը, այրում է այն, մոխրացնելով վերջին գույները, երբ դաշնակահարի երաժշտությունն անգամ կրակի բոցերի մեջից չի փրկում. այրվում՝ վերջին բոցի հետ մոխրանում են արժեքները: Չի մնում անգամ վերջին հույսի հայացքը: Ձեր դատին ենք հանձնում այս տեսահոլովակը և հետքայլ կատարում մշակութային ցավոտ եղեռնից, ավանդելով հայկականը և ազգային արժեքները:


Տեսահոլովակի գաղափարը իրականացնելու համար հատուկ շնորհակալություն՝ սցենարիստ՝ Լուսինե Աբրահամյանին, ռեժիսոր՝ Ջոն Ջալավյանին, դերասան՝ Սեմ Ասատրյանին, դիմահարդար՝ Նատալի Ժամհարյանին, ինչպես նաև լավ ընկերներ՝ Խաչիկ, Ավետիք և Էդմոն Խաչատրյաններին:
Կից նյութեր: Նկար 1


Կատեգորիա: Entertainment | Դիտումներ: 3531 | Ավելացրեց: starslife | - Վարկանիշ -: 5.0/1
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
Вверх

  • PRchecker.info Яндекс.Метрика