Գլխավոր էջ » 2016 » Դեկտեմբեր » 26 » Ռեփեր Տիգրանի և Լիլիթ Համբարյանի համատեղ «Հետ գաս էլի» կատարումը
21:29
Ռեփեր Տիգրանի և Լիլիթ Համբարյանի համատեղ «Հետ գաս էլի» կատարումը
Վերջերս համացանցում հայտնված «Հետ գաս էլի» երգը, որը կատարում են Տիգրան Կարապետյանն ու Լիլիթ Համբարյանը, հասցրել է սիրվել հանդիսատեսի ու նրանց երկրպագուների կողմից:
Երգի սկզբնական հատվածում ռեփի հատվածը կատարող Տիգրանը 19 տարեկան է: Նա «YKCB» ռեփ  խմբի անդամ է եղել:  Ռեփով զբաղվում է արդեն 5 տարի, որը սկզբում  նա հոբբի է համարել, իսկ այժմ այն երգչի համար  սիրելի աշխատանք է դարձել: Խոսքերի և երաժշտության հեղինակը ևս Տիգրանն է:
«Երգի սկզբնական տարբերակն ու պատրաստի տարբերակը շատ են տարբերվում:Սկզբում նպատակ չկար  աղջկա հետ դուետ երգելու, և կրկներգի մասն ազատ էր: Լիլիթին ճանաչելով՝ որոշեցի նրա հետ համագործակցել ու նա չմերժեց՝ ի ուրախություն ինձ»-ասաց Տիգրանը:
Տիգրանն իրեն երգիչ չի համարում, բավարարվում է ռեփ երգելով:
Ի տարբերություն Տիգրանի, Լիլիթը պրոֆեսիոնալ երգչուհի է՝ յուրահատուկ ոճով ու ձայնային տվյալներով:
Նա  մասնակցում է ոչ միայն տեղի  համերգներին, երգում է  երաժշտական ակումբներում, այլև Հայաստանը պատվով է ներկայացնում միջազգային մի շարք  մրցույթ-փառատոններում:
Դեկտեմբերի 24-ին Կատարողական արվեստի համաշխարհային ասոցիացիայի կողմից Լիլիթ Համբարյանը «Տարվա հայտնություն» անվանակարգում հաղթող է ճանաչվել:
Starslife Media Group-ը շնորհավորում է Տիգրանին և Լիլիթին և մաղթում ստեղծագործական վերելքներ:
Կից նյութեր: Նկար 1


Կատեգորիա: Clip | Դիտումներ: 2615 | Ավելացրեց: starslife | - Վարկանիշ -: 5.0/1
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
Вверх

  • PRchecker.info Яндекс.Метрика