Գլխավոր էջ » 2018 » Սեպտեմբեր » 8 » Պրոդյուսեր Իրին Քեհյանը՝ երգչի հաջողության բանաձևի մասին
23:59
Պրոդյուսեր Իրին Քեհյանը՝ երգչի հաջողության բանաձևի մասին
Երգահան դառնալու համար երաժշտական կրթություն ունենալը պարտդիր չէ: Հաճախ գեղեցիկ երգեր ծնվում են այս կամ այն երևույթից ոգեշնչվելով: Այսպես է ստեղծագործում պրոդյուսեր, երգահան Իրին Քեհյանը: Երգահանի ստեղծագործություններում կարելի է գտնել սեր, ծնող, հայրենիք թեմաներ:

Իրին Քեհյանը ստեղծագործելու շնորհը ժառանգել է իր տատիկից՝ Ֆլորա Քեհյանից: Ստեղծագործում է 15 տարեկանից:
Starslife-ի հետ զրույցում Իրինը նշեց, որ իր բոլոր երգերը հոգեհարազատ են, սակայն առանձնացրեց «Սիրտդ բաց» երգը, որը կատարում է Արմո Մաթևոսյանը, ում համար երգահանը նաև պրոդյուսեր է հանդիսանում:

Նրա խոսքով՝ ցանկացած ոլորտում հաջողության հասնելու համար առաջնահերթ աշխատասիրություն է պետք: Պրոդյուսերը ոլորտում առկա բացթողումների մասին չցանկացավ խոսել և նշեց, որ կենտրոնանում է իր բացերի վրա  և փորձում ամեն բան անթերի անել:
Իր հետ աշխատող արտիստներին նա միշտ խորհուրդ է տալիս հավատալ սեփական ուժերին, որն էլ դառնում է նրանց հաջողության բանաձևը:

Վերջերս, Արմո Մաթևոսյանը ներկայացրել է իր առաջին տեսահոլովակը, որի երգի հեղինակը ևս Իրին Քեհյանն է. երգը կոչվում է «Իմ ամենակարևոր»:
Իրինն ու երգիչը հանդիսատեսին խոստանում են անակնկալներով լի տարի:


Կից նյութեր: Նկար 1


Կատեգորիա: Entertainment | Դիտումներ: 1756 | Ավելացրեց: starslife | - Վարկանիշ -: 5.0/1
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
Вверх

  • PRchecker.info Яндекс.Метрика