Գլխավոր էջ » 2017 » Մայիս » 22 » Ու որքա՜ն կյանք կա «փոքր» մարդկանց կյանքում
15:25
Ու որքա՜ն կյանք կա «փոքր» մարդկանց կյանքում
Այս ֆիլմը շատ գողտրիկ, շատ քնարական պատմություն է մի շատ յուրահատուկ կնոջ մասին: Ու որքա՜ն կյանք կա «փոքր» մարդկանց կյանքում՝ անսովոր, դառը, հետաքրքիր, լեցուն, որ չգիտենք... Իսկ կինը կին է ամեն պարագայում:
«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը և webtv.am մշակութային ինտերնետ հեռուստատեսությունը՝ ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության գլխավոր գործընկերությամբ՝ նվիրում են «Web Ծիրան» համահայկական առցանց վեցերորդ կինոփառատոնի տոն:


Ցուցադրման ընթացքում ամենաշատ դիտումներ արձանագրած ֆիլմը կարժանանա «Համակրանք» խրախուսական մրցանակին և կստանա «Ոսկե ծիրան» կինոփառատոնի կողմից տրամադրվող պրոֆեսիոնալ կինոտեխնիկայից մեկ տարվա ընթացքում տասն օր ժամկետով օգտվելու հնարավորություն:
Գլխավոր մրցանակակիր ֆիլմը ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության կողմից կպարգևատրվի 400.000 դրամով և հատուկ դիպլոմով: Այս տարի առաջին անգամ,որպես փառատոնի աջակից, «Web Ծիրան» համահայկական առցանցին միացել է նաև ՀՀ մշակույթի նախարարությունը՝ սահմանելով ՀԱՏՈՒԿ ՄՐՑԱՆԱԿ՝ 300.000 ՀՀ դրամ և հատուկ դիպլոմ: Երկրորդ և երրորդ մրցանակակիրները կպարգևատրվեն խրախուսական մրցանակով՝ հատուկ դիպլոմով:


Սկսնակ և շատ հայտնի ռեժիսորների բավականին հետաքրքիր աշխատանքներ՝ շատ նոր և այլ փառատոնների մասնակցած, խաղարկային, կարճամետրաժ, վավերագրական, անիմացիոն և այլն: Սկսնակ և շատ հայտնի դերասաններ՝ հետաքրքիր դերակատարումներով:
«Web Ծիրան» համահայկական առցանց կինոփառատոնին ներկայացված բոլոր 21 ֆիլմերն արդեն webtv.am մշակութային ինտերնետ հեռուստատեսության տիրույթում են և պատրաստ դիտելու:

 
Կից նյութեր: Նկար 1


Կատեգորիա: Entertainment | Դիտումներ: 363 | Ավելացրեց: starslife | - Վարկանիշ -: 5.0/1
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
Вверх

  • PRchecker.info Яндекс.Метрика