Գլխավոր էջ » 2016 » Դեկտեմբեր » 29 » Որտե՞ղ են նախընտրում Ամանորը դիմավորել հայտնի աստղերը
18:42
Որտե՞ղ են նախընտրում Ամանորը դիմավորել հայտնի աստղերը
Ամանորը հրաշքներով լի տոն է: Յուրաքանչյուրն ինքն է որոշում, թե ինչպես, որտեղ և ում հետ պետք է անցկացնի Նոր տարվա հրաշքներով լի կեսգիշերն ու տոնական օրերը: Դա վերաբերում է նաև համաշխարհային դեմքերին՝ երգիչ-երգչուհիներին և դերասաններին: Ձեզ ենք ներկայացնում, թե ինչպես և որտեղ են Ամանորն ու Սուրբ ծնունդը դիմավորում արտասահմանյան շոու-բիզնեսի աստղերը:


Մադոննա
Երգչուհին պատրաստ է Նոր տարին դիմավորելու: Նա սիրում է կերպարանափոխվել և «դառնալ» ամանորյա տոնածառ: Նրան սազում են կանաչ եղևնին և ամանորյա զարդարանքները: Միայն թե, հարբած անտառապահները չշփոթեն երգչուհուն իսկական ծառի հետ: Ասում են՝ նման դեպքեր եղել են:

Լեդի Գագա
Էպոտաժային երգչուհի Լեդի Գագան սիրում է համեստորեն նշել Ամանորը: Նրան դուր է գալիս լինել Ձյունանուշի դերում: Անցյալ Ամանորին նա բազմաթիվ զգեստներ է հագել՝ լինելով ոսկեգույն և արծաթագույն երանգների մեջ, և երկինք բաց թողել բյուրեղապակյա փուչիկներ: Իսկ այն մասին, թե ինչպես է նշելու այս տարի Ամանորը, Լեդի Գագան միայն պատասխանում է. «Թեժ է լինելու»: Դա, իհարկե, սպասելի է նրանից: «Համեստ Ձյունանուշիկ» Լեդի Գագան, սակայն, չի դավաճանում իր էպոտաժային ոճին և Մադոննայի պես կարող է «վերածվել» նաև գույնզգույն տոնածառի:


Քիմ Քարդաշյան
Քիմ Քարդաշյանը սիրում է Նոր տարուն պահել բազմաթիվ երազանքներ՝ նստած լինելով Սանտա Կլաուսի գրկում: Ասում են, որ այդպես ամանորյա երազանքներն ավելի շուտ են իրականանում: Նախորդ տարիների Նոր տարվա գիշերներից մեկը Քիմն անց է կացրել Նյու Յորքի շքեղ ակումբներից մեկում, որտեղ խնջույքի ընթացքում մի լավ ուրախացել է մտերիմների հետ:
Անցյալ տարի հայտնի դարձավ, որ ռեալիթի շոուի հայազգի աստղի ամուսինը՝ աշխարհահռչակ ռեփեր Քանյե Ուեսթը, չի ցանկացել, որ իրենք Ամանորը նշեն Քարդաշյան-Ջեններ մեծ ընտանիքի հետ:
Ռեփերը բողոքել է այն փաստից, որ մեծ ընտանիքը հավաքվում է՝ երեխաներով, թոռներով ու զարմիկներով, և միասին նշում Նոր տարին: Քանյե Ուեսթը հայտնել է, որ երեխաներին չհաշված՝ Քարդաշյան ընտանիքն Ամանորը դիմավորում է առնվազն 15 մարդուց բաղկացած ընկերակցությամբ, և գիշերը բավականին աղմկոտ է անցնում: Քիմը, սակայն պնդել է, որ միասին դիմավորեն Նոր տարին:

Բեյոնսե
Աշխարհահռչակ երգչուհի Բեյոնսեն դեռևս 2011 թվականից հայտնել է, որ Ամանորի օրերին իրենց տանն արգելված է հեռուստացույց դիտել: Երգչուհին բացատրել է, որ իր տունը դառնում է «հեռուստատեսության համար արգելված գոտի», քանի որ ինքը ցանկանում է տոն օրերի ամեն ակնթարթն անցկացնել իր հարազատների հետ:
«Ես այդ ժամանակահատվածն անց եմ կացնում միայն ընտանիքիս հետ: Բոլորս զբաղված ենք լինում ողջ տարվա ընթացքում, դրա համար առանձնապես կարևորում ենք ամանորյա և սուրբծննդյան արձակուրդները: Տոներն իդեալական ժամանակ են, որպեսզի այն անցկացնես ընկերների և ընտանիքի հետ»,- նշել է երգչուհին:
Մի տարի Բեյոնսեն և Ջեյ Զին Ամանորին ուղևորվել են Կարիբյան ծովի կղզիներից Սենտ Բարտս և մեկ շաբաթով վարձակալել 50 ոտնաչափ երկարությամբ մի զբոսանավ, որի դիմաց վճարել են 200 000 ԱՄՆ դոլար: 

Նյութը Գոհար Միրզոյանի
Կից նյութեր: Նկար 1


Կատեգորիա: Entertainment | Դիտումներ: 1025 | Ավելացրեց: starslife | - Վարկանիշ -: 5.0/1
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
Вверх

  • PRchecker.info Яндекс.Метрика