Գլխավոր էջ » 2018 » Օգոստոս » 16 » «Օպերա Վիվա»-ն նմանը չունեցող նախագիծ է. դասական քառյակը 3 տարեկան է
17:49
«Օպերա Վիվա»-ն նմանը չունեցող նախագիծ է. դասական քառյակը 3 տարեկան է

Օգոստոսի 10-ն ժամանցային վայրերից մեկում «Օպերա Վիվա» դասական քառյակը նշեց իր 3-ամյակը: Խմբի ստեղծման գաղափարը խմբի անդամներից մեկի՝ Ալինա Ենգոյանինն ու Հայկ Հարությունյանինն է եղել:
Երիտասարդ նախաձեռնողների խումբը նախագիծը ստեղծել են, որպեսզի երիտասարդ դասական երգիչները համախմբվեն մեկ գաղափարի շուրջ՝ մատուցել բարձրաճաշակ երաժշտությունը առավել մատչելի և ժամանացային վայրերում.
«Մեր նպատակն էր դուրս հանել այն Օպերային թատրոնից, ակադեմիական բեմերից և հասանելի դարձնել երիտասարդությանը: Մեր հիմնական թիրախային խումբը երիտասարդներն են, որպեսզի նրանց համար ճանաչելի դառնան մեր դասական գործերը»,- ասաց Ալինա Ենգոյանը (սոպրանո),
Ալինան նշեց, որ սպասելիքները որոշակիորեն արդարացված են, որոշներն էլ ճանապարհին են: Խումբը կարևորում է արտասահմանյան շրջագայությունները, կարծում են՝ ասելիք ունենք արտերկրում:
Թե ինչումն է «Օպերա Վիվա»ի յուրահատկությունը մեր թղթակցի հետ զրույցում մանրամասնեց խմբի անդամ Հասմիկ Հարությունյանը (սոպրանո).
«Այս խումբը յուրահատուկ է իր անդամներով, արած գործով, ձայներով և պարզապես հենց նրա համար, որ կա»:
Դասական այս քառյակում, ի տարբերություն աղջիկների՝ տղաները հաճախ են փոխվում: Խմբին վերջերս նոր անդամ է միացել՝ տենոր Գևորգ Պողոսյանը:
Իսկ Խաչիկ Բեկյանը (բաս) խմբի ստեղծման օրվանից մինչ այսօր սարի պես կանգնած է աղջիկների մեջքին:
«Օպերա Վիվա»-ի անդամների առաջ սահմանափակումներ չկան: Նրանցից յուրաքանչյուրը կարող է ներկայանալ, որպես առանձին անհատականություն, իր ոճով ու կատարումներով, սակայն, համերաշխ այս ընտանիքի անդամները, կարծես թե, առանձին հանդես գալու մասին չեն մտածում և իրենց առանց մեկը մյուսի չեն պատկերացում:
«Մենք բոլորս անհատական ստեղագործում ենք և ներկայանում ենք, բայց չեմ կարծում, որ մի օր առանց այս խմբի կմնամ, չեմ ուզում պատկերացնել»,- ասաց Հասմիկ Հարությունյանը:
Առաջիկա պլաների մասին խմբի ադամները շատ չմանրամասնեցին, միայն նշեցին, որ մեծ ցանկություն ունեն տեսահոլովակ ունենալու:
Թե ինչպիսին է «Օպերա Վիվա»-ն պրոֆեսիոնալների տեսանկյունից, պարզեցինք Ալ.Սպենդիարյանի անվան ազգային օպերայի և բալետի ակադեմիական թատրոնի մեներգչուհի ՀՀ վաստակավոր արտիստուհի, Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Մարինե Դեինյանից:
«Խմբին կազմավորման հենց առաջին օրվանից եմ ճանաչում: Դեռ խոսում էին, թե ինչպես ստեղծվի խումբը, ում հետ աշխատեն: Այս տարիների ընթացքւմ նրանք բավականին աճել են, ինքս էլ աշխատել եմ նրանց հետ, և հույս ունեմ, որ մի փոքր լումա ունեցել եմ նրանց կայացման, ձևավորման գործում: Նրանք բոլորն ինձ հարազատ են, ուզում եմ, որ նրանց բոլորի երազանքները կատարվեն, հանդես գան միջազգային մեծ բեմերում: Թո՛ղ ապրեն հենց նրա համար, ինչ անում են»,- ասաց նա: 
Մարինե Դեինյանը նշեց, որ խմբի յուրահատկությունը նրանում է, որ նման խումբ չկա, և որ այս խմբում ընդգրկված են երիտասարդ պրոֆեսիոնալ երգիչներ, ովքեր մատուցում են բարձրորակ երաժշտություն:
Տոնական երեկոյի ընթացքում խումբը կատարեց օպերային արիաներ, իտալական երգեր, իսպանական, ռուսական և հայկական ռոմանսներ, փոփ-դասական սիրված ստեղծագործություններ։ Երգիչների հզոր ձայնին անգամ չդիմացավ երկինքն ու իր թաց թևերի մեջ առավ հյուրերին, ովքեր չնայած փոքրիկ անհարմարությանը՝ շարունակեցին վայելել տոնը:
Շնորհավորում ենք «Օպերա Վիվա»-ին և մաղթում ստեղծագործական երկար ճանապարհ:


Դիտել ֆոտոշարքը․․․

Նյութը՝ Կարինե Գևորգյանի

Լուսանկարները՝ Hayk Starslife-ի

Կից նյութեր: Նկար 1


Կատեգորիա: Entertainment | Դիտումներ: 1839 | Ավելացրեց: starslife | - Վարկանիշ -: 5.0/2
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
Вверх

  • PRchecker.info Яндекс.Метрика