Գլխավոր էջ » 2017 » Մայիս » 19 » Նորաձևության բացառիկ ցուցադրություն Երևանում
02:11
Նորաձևության բացառիկ ցուցադրություն Երևանում
Կայացավ «Yerevan Show» 7-րդ ոսկերչական և Yerevan Fashion Week «Golden laсe» նորաձևության շոուն։
«Մերիդիան» էքսպո կենտրոնում 3 օր շարունակ տոնական տրամադրություն էր։ Կենտրոնն իր հարկի տակ էր հավաքել և՛ ոսկերչական զարդերով հետաքրքրված մարդկանց, և՛ նրանց, ովքեր հասկանում ու գնահատում են գեղեցիկն ու նորաձևը։
Տոնը լիարժեք դարձավ հանրահայտ դիզայներ Վյաչեսլավ Զայցևի հավաքածուի բացառիկ ցուցադրությամբ։


Միջոցառման կազմակերպիչ, «Հայ ոսկերիչների համաշխարհային միության» պատվավոր նախագահ, ՀՀ նախագահի խորհրդական՝ Գագիկ Գևորգյանն իր խոսքում նշեց, որ այսուհետ, նորաձևության շաբաթը հայաստանում ամենամյա է իրականացվելու։
«Մենք Ռուսաստանում բազմիցս իրականացրել ենք «Russian Fashion Week» և ցանկություն ունենք մեր փորձը տեղափոխել նաև Հայաստան։ Գիտեմ, որ Հայաստանում կանայք սիրում ենք գեղեցիկ հագնվել, ուստի այսօրվա մեր շոուի ժամանակ մենք կներկայացնենք տեղի և արտասահմանի լավագույն դիզայներների նորաձև հագուստները»,- ասաց Գագիկ Գևորգյանը։


Նորաձևության շոուի կազմակերպիչ «AFD international fashiօn day»-ի ղեկավար Նաիրա Նիազյանն իր փորձը հաջողությամբ տեղափոխեց Հայաստան։ Նա սկզբունքորեն իր ցուցադրություններում ընդգրկում է ինչպես հայտնի, այնպես էլ սկսնակ դիզայներների, ովքեր հնարավորություն են ունենում շփվելու, ինչու չէ՝ նաև համագործակցելու հայտնի դիզայներների հետ։
1-ին օրը ցուցադրության բացումը կատարեց ՌԴ նորաձևության տան նախագահ, դեռևս անցյալ դարի 70-ական թվականներից Ռուսաստանում նորաձևության մեջ ուրույն, ռոմանտիկ, դասականության և էլեգանտության դպրոցի հիմնադիր՝ Վյաչեսլավ Զայցևը։ Ու հաջորդեցին Լիանա Սարգսյանն ու Գևորգ Շադոյանը։


2-րդ օրը «Golden Lace»-ին մասնակցեցին արտերկրից ժամանած դիզայներներ։ Ցուցադրությունը բացվեց Ֆրանսիայում հայտնի Նաբիլ Հայարիի հագուստների ցուցադրությամբ։ Նրան հետևեցին Ռուսաստնում MBF WEEK-ի ամենամյա մասնակից Սվետլանա Եվստիգնեևան, Լիբանանահայ Վարանտ Աբրահամյանը, ով ներկայացավ իր երեկոյան զգեստների հավաքածուով, որը համադրված էր միջոցառման դեմքի՝ Անի Զաքարյանի «Ani M» ապրանքանիշի ոսկերչական զարդերով։ Ֆեյշն շոուն փակեց ռուսաստանաբնակ Նարինե Հարությունյանը։
3-րդ օրը կարելի անվանել Հայկական նորաձևության օր, որին մասնակցեցին քանդակագործ-դիզայներ՝ Անահիտ Մովսիսյանը և Taraz.am-ի նկարիչ-մոդելավորող՝ Սվետլանա Հակոբյանը։



Յուրաքանչյուր օրվա բացմանը հանդիսատեսը նաև առիթ էր ունենում լսելու Դիանա Դիկովսկին, Աստղիկ Սաֆարյանին և Գաբի Գալոյանին։
Մեր թղթակցի հետ զրույցում հանդիսատեսը կիսվեց մասնավորապես բարձր տրամադրությամբ ու վառ տպավորություններով։ Միջոցառման հաջողված լինելը վկայեց եռօրյա լեփ-լեցուն դահլիճը։
Նշենք նաև, որ հայերիս հաջողվեց անգամ հուզել Վյաչեսլավ Զայցևին, ով բեմում արտասվեց։ Զայցևն ու ֆրանսիացի դիզայներ Հայարին մեր թղթակցի հետ զրույցում հիացմունքով արտահայտվեցին հայ կանանց մասին։ Նրանք իրենց կարճատև այցելության ընթացքում հասցրին բացահայտել հայի հյուրասեր տեսակն ու կրկին վերադառնալու պատրաստակամություն հայտնեցին։


Դիտեք ֆոտոշարքը․․․
Շարունակելի - Մաս 1
Նյութը՝ Կարինե Գևորգյանի
Լուսանկարները՝ Hayk Starslife
Կից նյութեր: Նկար 1


Կատեգորիա: Entertainment | Դիտումներ: 1404 | Ավելացրեց: starslife | - Վարկանիշ -: 5.0/1
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
Вверх

  • PRchecker.info Яндекс.Метрика