Գլխավոր էջ » 2016 » Հոկտեմբեր » 15 » Նոր նախագիծ՝ «Այրարատ» ազգագրական խումբ
16:51
Նոր նախագիծ՝ «Այրարատ» ազգագրական խումբ
«Այրարատ» ազգագրական խումբը ստեղծվել է խմբի անդամներ Դիանա Գրիգորյանի (Դինա Ակոպովնա), Լևսիր Դավթյանի, Դավիթ Զաքարյանի, Մանուկ Աղազարյանի (Մանչ) և Սիրակ Օհանյանի միահամուռ գաղափարի շուրջ՝ այն է երկրի, ազգի, մշակույթի, ազգային գաղափարախոսությունների պահպանմանն ու սեփական արժեքների նկատմամբ հարգանքի ու պատասխանատվության ձևավորմանն ուղղված հեռահար նպատակների իրականացումը:

Խումբը նպատակ ունի վերականգնել բոլոր այն ազգային երգերև, որոնք մոռացվել են նոր սերնդի կողմից և այդ է պատճառը, որ խմբի համերգային ծրագրերում ներկայացված են այնպիսի երգեր, որոնք չեն եղել այլ խմբերի երգացանկում: Բոլորի կողմից սիրված «Այրարատ» ազգագրական խումբը սակայն չի սահմանափակվում Հայաստանի սահմանների ներսում ձեռք բերած հաջողություններից: Նրանք ընդլայնում են իրենց գաղափարները և ապագայում նրանք հանդես կգան Հայաստանի սահմաններից դուրս՝ Ռուսատսանում, Եվրոպական մի շարք քաղաքներում և ԱՄՆ-ում:

Մեր ազգագրական, հայրենասիրական երգն այսօր օդ ու ջրի պես պետք է ազգին ոգի տալու համար այստեղ և հատկապես Սփյուռքում: «Այն, ինչ հիմա մենք այստեղ անում ենք, դրա կարիքն այնտեղ ավելի շատ ունեն: Այս համերգային ծրագիրը, երգերի կատարումը և այդ ամենը հենց դրա համար է». Վստահեցնում են խմբի անդամները: Շուտով Միացյալ Նահանգների Լոս Անջելոս քաղաքում մեր հայրենակիցներին «Այրարատ» խումբը կներկայանա բոլորովին այլ երգացանկով՝ հնչելու են այն երգերը, որոնք մոռացվել են, որոնք շատ հին: Լոս Անջելոսի հայկական կրթահամալինրնեում կկազմակերպվեն բաց դասեր, որով սփյուռքում ապրող մեր երեխաները էլ ավելի խորը կզգան իրենց հայ տեսակն ու կպահպանեն իրենց ազգն ու ազգայինը: Սա է «Այրարատ» ազգագրական խմբի գերագույն նպատակը:

Կից նյութեր: Նկար 1


Կատեգորիա: Entertainment | Դիտումներ: 248 | Ավելացրեց: starslife | - Վարկանիշ -: 5.0/1
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
Вверх

  • PRchecker.info Яндекс.Метрика