Գլխավոր էջ » 2016 » Դեկտեմբեր » 18 » «Մուլտիկնիկ» մանկապատանեկան վեցերորդ մրցանակաբաշխությունը՝ իսկական տոն մանուկների համար
18:27
«Մուլտիկնիկ» մանկապատանեկան վեցերորդ մրցանակաբաշխությունը՝ իսկական տոն մանուկների համար
Քեռի Մուլտիկնիկը դեկտեմբերի 11-ին վեցերորդ անգամ համախմբել էր տաղանդաշատ պատանիներին և մրցանակներ բաշխել նրանց:  Երևանի Պատանի հանդիսատեսի թատրոնում  տեղի ունեցավ «Մուլտիկնիկ» ազգային մանկապատանեկան ամենամյա  վեցերորդ մրցանակաբաշխությունը:
 
Տոնական երեկոյի ընթացքում ելույթ ունեցան «Արևիկ» անսամբլը, փոքրիկ դուդուկահար Թաթուլ Համբարձումյանը, Միլենա Գևորգյանը, ով ստացավ «Տարվա հայտնություն» մրցանակը, Լևոն Նազարյանը, ով դարձավ «Տարվա լավագույն հայրենասիրական երգ»-ի մրցանակակիր, Բրեմենյան երաժիշտները, Դավիթ Վարդանյանը,(մրցանակ Հայաստանը «Մանկական Նոր ալիք» երգի մրցույթին լավագույնս ներկայացնելու համար) «Hip-hop Life» պարային խումբը («Տարվա լավագույն մանկապատանեկան պարային խումբ»), Մեգին, ով կատարեց իր «Ձյուն» երգը և «Արի պարենք» ալբոմի համար ստացավ «Տարվա լավագույն մանկական ձայնասկավառակ, ծաղրածու Զոզոն («Անկախության ծաղրածու»), Միկա Վարոսյանը («Տարվա լավագույն պատանի հաղորդավար»), Քրիստ Մանարյանը, Մերի Քոչարյանը («Ֆուտբոլ» երգի տեսահոլովակը ճանաչվեց «Տարվա լավագույն տեսահոլովակ») ու Լիդուշիկը, ով հատուկ մրցանակ ստացավ:


Դե իսկ մրցանակներ հանձնեցին սիրված դերասաններն ու շոումենները, այդ թվում՝ Արման Գևորգյանը, Վարդան Սարգսյանն ու Լիլիթ Գալստյանը:
«Կորյունին ծանոթ եմ արդեն երկու տարի, իր գործունեությանը ծանոթացել եմ ավելի վաղ՝ դեռևս հեռուստատեսությունից, շատ ուրախ եմ, որ կարողանում է մանուկների համար նմանատիպ միջոցառում կազմակերպել, որը, ի դեպ, շատ ակտուալ է, մեր ժամանակներում ավելի քիչ էին: Ուրախ եմ, որ մրցանակաբաշխության մի մասնիկն եմ և մրցանակ եմ հանձնելու»,- մեզ հետ զրույցի ընթացքում նշեց դերասանուհի Լիլիթ  Գալստյանը:
Մեգի Բադիրյանը հայտնեց, շատ հետաքրքիր բան է մտածված, որն ամեն տարի իրականանում է, և ամեն անգամ շատ հետաքրքիր անվանակարգեր են լինում, ինչի համար ուրախ է:
«Շատ ուրախ եմ, որ ամեն տարի ինձ հրավիրում են այս մրցանակաբաշխությանը, հետաքրքիր միտք է, և ամեն տարի շատ գեղեցիկ կերպով է իրականացվում: Ինձ թվում է՝ բոլոր երեխաներն էլ սիրում են Քեռի Մուլտիկնիկին և այս մրցանակաբաշխությունն էլ նույնպես»,- շեշտեց «Մանկական Եվրատեսիլ 2015»-ին Հայաստանը պատվով ներկայացրած և երկրորդ հորիզոնականը զբաղեցրած Միկա Վարոսյանը:
«Ճիշտն ասած՝  ես առաջին անգամ եմ այս մրցանակաբաշխությանը մասնակցում ու շատ մեծ հաճույքով:  Կցանկանայի շնորհակալություն հայտնել այս հիանալի, հոյակապ համերգի կազմակերպիչներին ինձ մրցանակ պարգևելու և, իհարկե, հրավերի համար: Մեծ տպավորություններ ունեմ»,-իր հույզերով մեզ հետ կիսվեց «Մանկական Նոր ալիք-ի մասնակից  Դավիթ Վարդանյանը:
Իրինա Թովմասյանը փաստեց՝ «Մուլտիկնիկ»-ն այն մրցանակաբաշխություններից է, որ, իրոք, մրցանակը գնահատվում է և երեխաներին ոգեշնչում: «Սա այն մրցանակաբաշխություններից է, որոնք արդեն ունեն պատմություն: Շատ մրցանակաբաշխություններ կան, որոնք մի տարի լինում են, հետո երկու տարի չեն լինում և այսպես շարունակ: Սա Մեգիի երկրորդ մասնակցությունն է:  Շատ ուրախ եմ, որ այս անգամ էլ են ընդգրկել»:
«Տարվա հայտնություն» մրցանակին արժանացած Միլենա Գևորգյանն առաջին անգամ էր մասնակցում «Մուլտիկնիկ»-ին: «Քանի որ ես առաջին անգամ եմ մասնակցում, տպավորություններս ակնհայտորեն շատ լավն են, քանի որ մեզ՝ բոլոր երեխաներիս, Քեռի Մուլտիկնիկի նման շնորհալի մարդու միջոցառմանը հաճելի է մասնակցություն ունենալ, և շատ ուրախ եմ, որ նաև ես մասնակցություն ունեցա»:
Դերասան Արման Նավասարդյանը, ով ևս մրցանակ հանձնեց, բեմում կիսվեց իր զգացումներով: «Ես հուզված եմ, որովհետև այքան տաղանդավոր մարդու մեկ բեմում վաղուց չէի տեսել»,-ասաց նա:
Երեկոյի ընթացքում լեփ-լեցուն դահլիճի երեխաների բարձր տրամադրությունը կրկնապատկեց  ծաղրածու Զոզոն:


Ծրագրի հիմնադիր Կորյուն Մկրտչյանը (Մայիլ) մեզ հետ զրույցում նշեց՝ փոքրիկները ճիշտ մրցանակակիրներ են ընտրել, և հենց այդ մրցանակակիրներ են, որ տոնական երեկոն իսկապես տոնական դարձրին: «Բոլորն էլ լավագույն երգիչներն էին, պարային խմբերը, ծաղրածուները:  Վեց տարի է, ինչ մենք կազմակերպում ենք «Մուլտիկնիկ» ազգային պատանեկան ամենամյա մրցանակաբաշխությունը, և մեզ մոտ ստացվում է, լավ աջակիցներ ունենք: Ու մենք այսօր ունենք այն, ինչ որ դուք տեսաք՝գեղեցիկ տոնակատարություն, տարբեր մուլտիպլիկացիոն ու հեքիաթային հերոսներ, լավագույն կատարողներ, պարային խմբեր, անսամբլներ:
Մրցանակներն էլ հանձնեցին ճանաչված դերասաններ: Կարծում եմ՝ մեր փոքրիկները եռանդ կստանան այս մրցանակից ու կսկսեն է՛լ ավելի աշխատել 2017 թվականին: Կհանդիպենք 2017թ-ի մրցանակաբաշխությանը» ,- եզրափակեց  Քեռի Մուլտիկնիկը:


Դե իսկ Ամանորին ընդառաջ՝ տոնակատարությունը չէր կարող առանց Ձմեռ պապի լինել, ով շնորհավորեց բոլոր մանուկների գալիք Նոր տարին:

Լուսանկարները Hayk Starslife Photographer-ի
Նյութը Գոհար Միրզոյանի

Դիտեք ֆոտոշարքը ․․․

 
Կից նյութեր: Նկար 1


Կատեգորիա: Multiknik | Դիտումներ: 4089 | Ավելացրեց: starslife | - Վարկանիշ -: 5.0/1
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
Вверх

  • PRchecker.info Яндекс.Метрика