Գլխավոր էջ » 2017 » Օգոստոս » 30 » Miss Cosmopolitan World (MCW) 2017 միջազգային մրցույթում Հայաստանը կներկայացնի Յանա Գրիգորյանը
21:08
Miss Cosmopolitan World (MCW) 2017 միջազգային մրցույթում Հայաստանը կներկայացնի Յանա Գրիգորյանը

Miss Cosmopolitan World-ի (MCW) 2017-ը արդեն երկրորդ անգամ կանցկացվի Մալազիայում: Այն կդառնա 30-ից ավելի երկրների մասնակիցներին միավորող գեղեցկության միջազգային մրցույթ: Այս հեղինակավոր միջոցառումը կանցկացվի Miss Cosmopolitan World-ի հիմնադիրներից Amelia Productions-ի կողմից:

Հայաստանը ներկայացնող Յանա Գրիգորյանը նույնպես ֆինալիստների շարքում է:

Մինչ մեկնելը starslife.am-ը էքսկլյուզիվ հարցազրույց ունեցավ մոդելի հետ:

- Յանա՛, դո՛ւք առաջին անգա՞մ եք նմանատիպ միջազգային մրցույթում ներկայացնում Հայաստանը:

- Այո՛, սա առաջին միջազգային մրցույթն է, որին մասնակցում եմ: Անչափ ուրախ եմ, որ պատիվ ունեմ ներկայացնել իմ հայրենիքը միջազգային հարթակում: Նախկինում նույնպես շատ մրցույթների եմ մասնակցել, միայն թե բոլորը Հայաստանում: Նշեն նաև, որ 2012 թվականին ֆոտոմոդելների մրցույթում զբաղեցրել եմ առաջին հորիզոնականը:

- Ինչպե՞ս է կայացել Հայաստանի ներկայացուցչի ընտրությունը այս մրցույթի համար:

- Մասնակցության հրավեր ստացել եմ հենց մրցույթի կազմակերպիչներից: Այլ միջազգային մրցույթների մասնակցելու հրավերներ նույնպես ունեմ, սակայն չեմ ցանկանում ժամանակից առաջ անցնել:

- Դուք նաև երգչուհի եք. ինչպե՞ս սկսվեց Ձեր մոդելային կարիերան:

- Այո, երգչուհի եմ, ինչպես նաև տարբեր միջոցառումների հաղորդավարուհի և կազմակերպիչ: Մոդելային կարիերան ինձ համար հոբբի է և լրացում իմ հիմնական աշխատանքին:

- Ի՞նչ հագուստով և դիմահարդարմամբ եք ներկայանալու, արդյո՞ք կան հատուկ պահանջներ մրցույթի համար:

- Իհարկե, եզրափակիչ փուլի համար կան հստակ ստանդարտներ: Լողազգեստի ցուցադրություն, երեկոյան զգեստի ցուցադրություն և ազգային տարազի ցուցադրություն: Օգտվելով առիթից, ցանկանում եմ երախտագիտությունս հայտնել դիզայներներին և ի վերջո մարդկանց, ովքեր իմ կողքին են, նրանց աջակցության և համագործակցության համար: Շնորհակալ եմ «Տերյան» մշակութային կենտրոնի տնօրեն տիկին Լիլիթ Մելքոնյանին՝ ազգային տարազի համար, ինչպես նաև շնորհակալ եմ տաղանդավոր դիզայներ Տաթև Մանուկյանին՝ շքեղ երեկոյան զգեստի համար:

«Այս ամենը ինձ հնարավորություն է տալիս ևս մեկ անգամ բացահայտել ինքս ինձ: Սա շատ աշխատատար և բարդ գործընթաց է: Նախապատրաստական աշխատանքները տևել են շուրջ 6 ամիս:

Շնորհակալ եմ Աստծուն, ընտանիքիս անդամներին, ընկերներիս և բոլոր նրանց ովքեր իմ կողքին են՝ աջակցության և իմ ուժերին հավատալու համար: Ես Ձեզ անսահման սիրում եմ և բարձր կպահեմ մեր երկրի պատիվը:

Starslife.am-ը գեղեցկուհի Յանային մաղթում է հաղթանակով վերադարձ հայրենիք:
Կից նյութեր: Նկար 1


Կատեգորիա: Entertainment | Դիտումներ: 555 | Ավելացրեց: starslife | - Վարկանիշ -: 5.0/1
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
Вверх

  • PRchecker.info Яндекс.Метрика