Գլխավոր էջ » 2017 » Սեպտեմբեր » 25 » «Միսս Արմենիա» ճանաչված Լիլի Սարգսյանը Հայաստանը կներկայացնի «Միսս աշխարհ» մրցույթում
15:41
«Միսս Արմենիա» ճանաչված Լիլի Սարգսյանը Հայաստանը կներկայացնի «Միսս աշխարհ» մրցույթում
Սեպտեմբերի 24-ին Ալ.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում երկարատև ընդմիջումից հետո կայացավ «Միսս Արմենիա 2017»-ը:
Մրցույթում ընդգրկված 24 մասնակիցները ներկայացնում էին տարբեր երկրներ. Լիբանան, Լատվիա, Ուկրաինա, Ռուսաստան, Վրաստան, ԱՄՆ: Հայաստանը ներկայացրին Երևանից, Շիրակից, Սյունիքից և Կոտայքից:

Աղջիկները ներկայացան տարազով, լողազգեստով և երեկոյան զգեստով:
Դիզայների, երգչուհու, երաժշտի, պարուհու, բժշկի, հաղորդավարուհու, ասմունքողի, մոդելի, ծրագրավորողի, մանկավարժի, տնտեսագետի, իրավաբանի, դիվանագետի մասնագիտություն ունեցող գեղեցկուհիների ընդհանուրը մեկն էր՝ պայքարը «Միսս Արմենիա 2017» տիտղոսին արժանանալու համար:
Թեժ պայքարում հաղթանակի արժանացավ 17-ամյա Լիլի Սարգսյանը, ով 20 օր անց կմեկնի Չինաստան «Միսս աշխարհ» մրցույթում ներկայացնելու Հայաստանը: Հաղթողները դրամական պարգևի չարժանացան, սակայն Լիլիի թագը միայն, մոտ 2 միլլիոն դրամ արժողություն ունի:

Մեր թղթակցի հետ զրույցում Լիլին նշեց, որ սա իր երազանք-նպատակն էր, հաջորդը կլինի «Միսս աշխարհ»-ում հաղթանակը: Մասնագիտությամբ դիզայներ գեղեցկուհին դիվանագիտորեն մոտեցավ մեր հարցին և խուսափեց նշել իրեն մրցակից համարող աղջիկների անունները:
Ժյուրիի անդամների թվում էին Լուսինե Թովմասյանը, Գևորգ Շադոյանը, Արմեն Երիցյանը, Գոռ Հարոյանը և այլք: Ժյուրիի նախագահը Գոհար Հարությունյանն էր:

Նրա խոսքով՝ գեղեցկության մրցույթում այնքան էլ կարևոր չէ, մոդելի քայլվածք ունենալը: Առաջնայինը արտաքին գեղեցկությունն է:
«Արմինե Մանուկյանը լավագույնս ներկայացավ, մնացածը կաշկանդված էին: Լիլին կաշկանդված է, քայլվածքի վրա պիտի աշխատենք, ժպիտի: Առաջնահերթությունը տրվել է նրա դիմագծերին, սակայն կհասցնենք ամեն ինչ շտկել և լավագույնս ներկայանալ միջազգային մրցույթում»,- ասաց Գոհար Հարությունյանը:
Մրցույթում «Վիցե Միսս» տիտղոսին արժանացավ Լատվիայից հայուհի Անահիտ Իսահանովան: 2-րդ «Վիցե Միսս» ճանաչվեց Արփինե Հարությունյանը։ 3-րդ «Վիցե Միսս»-ը Թերեզա Մարտիրոսյանն է։ Հնգյակը եզրափակեց Արմինե Մանուկյանը։

«Միսս Սփյուռք» տիտղոսակիրը Լիբանանից Սինտիա Տաբուջյանն է, իսկ «Հանդիսատեսի համակրանք»-ին SMS քվեարկության միջոցով արժանացավ գյումրեցի Էդուարդա Բաղդասարյանը։
«Միսս տաղանդ» տիտղոսին արժանացավ Թերեզա Մարտիրոսյանը:


Նյութը՝ Կարինե Գևորգյանի
Լուսանկարները՝ Արթուր Խաչատրյանի
Կից նյութեր: Նկար 1


Կատեգորիա: Entertainment | Դիտումներ: 1249 | Ավելացրեց: starslife | - Վարկանիշ -: 5.0/1
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
Вверх

  • PRchecker.info Яндекс.Метрика