Գլխավոր էջ » 2017 » Օգոստոս » 3 » Միջազգային ժյուրիին տպավորել է Հայաստանի և՛ բնությունը, և՛ մարդիկ
15:51
Միջազգային ժյուրիին տպավորել է Հայաստանի և՛ բնությունը, և՛ մարդիկ

Հուլիսի 25-26-ը «Կովկասի առաջնություն» 4-րդ միջազգային մրցույթ-փառատոնի շրջանակներում Երևան էին այցելել 16 պետություններից ժամանած երգիչ-երգչուհիներ՝ թվով 65-72 մասնակից:

12 երկրից՝ Մալթայից, Էստոնիայից, Բելոռուսից, Լատվիայից, Լիտվայից, Ղազախստանից ժամանած ժյուրին համերաշխ աշխատել է ժյուրիի հայ անդամների՝ Գայանե Հովհաննիսյանի, Մերի Կարապետյանի, Նարինե Զարիֆյանի, Արևիկ Թանաշյանի, Վիգեն Թանաշյանի, Հրանտ Մուրադյանի, Հայկ Մխոյանի, Ռուզաննա Ջամբազյանի հետ:
Մրցույթ-փառատոնը կազմակերպել էր Կատարողական արվեստի համաշխարհային ասոցիացիան, որի նախագահն է Արման Ղուկասյանը: Նրա խոսքով՝ բոլոր մասնակիցները միջազգային մրցույթներում բազմակի հաղթողներ են, իսկ ժյուրիի անդամները՝ միջազգային մրցույթի կազմակերպիչներ:


«Կովկասի առաջնություն»-ը իրականացվել է 1 փուլով: Մասնակիցները ներկայացել են 1 երգով՝ հետևյալ տարիքային խմբերում. 6-9, 10-12, 13-15, 16-18, 19-25 և 26-ից բարձր: Նրանց պայքարը տեղի է ունեցել էստրադային, ջազային, դասական, ժողովրդական, ժանրերում: Յուրաքանչյուր անվանակարգում շնորհվել է «Գրան պրի»: «Գրան պրի»-ի արժանացած 8 մասնակիցների պայքարի արդյունքում «Սուպեր գավաթ»-ին արժանացել է Չեխիայի ներկայացուցիչ Չեփթեյա Գերխետան, ով գավաթից բացի, որպես պարգև, ստացել է 500€:
«Բոլորը հիանալի ելույթ ունեցան: «Գրան պրի»-ն մեկն է. Բայց դա կարևոր չէ: Կարևորը՝ յուրաքանչյուրը կարողանա իր մեջ աճ նկատել։ Եթե այս տարի դու ավելի լավն ես քան անցյալ անգամ, ուրեմն, դու արդեն հաջողության ճանապարհին ես»,- ասել է Լիտվայից ժամանած ժյուրիի անդամ Աստա Բագդոնավիչիենեն:


Արման Ղուկասյանը նշել է, որ չնայած պետության կողմից աջակցություն չի ստանում, սակայն, շարունակելու է իրականացնել «Կովկասի առաջնություն» մրցույթ-փառատոնը, որի 5-ամյակն ավելի մեծ շուքով կնշվի 2018 թվականին:
Օտարերկրացի ժյուրին կարճատև այցի ընթացքում հասցրել է հիանալ Հայաստանի բնությամբ, Երևանի գեղեցիկ շատրվաններով, մարդկանց հյուրընկալությամբ: Մեր թղթակցի հետ զրույցում Ռոմանիայից ժամանած Վասիլի Բոբեյկան խոստովանել է, որ կցանկանար մյուս ազգերն էլ հայերի նման լինեին։

«Ես Երևանում առաջին անգամ եմ և շատ շնորհակալ եմ գեղեցիկ հյուրընկալության համար: Որքան էլ հայերը տառապել ու դժվարին կյանք են ունեցել, միևնույնն է՝ ամուր կանգնած են իրենց ոտքերի վրա: Շնորհակալություն նաև ծնողներին, որ այսպիսի տաղանդավոր երեխաներ ունեն. նրանք մեր ապագան են»,- ասել է նա:
Starslife Media Group-ը շնորհավորում է մրցույթ-փառատոնի հաղթողներին և մաղթում նորանոր հաղթանակներ:


Նյութը՝ Կարինե Գևորգյանի

Կից նյութեր: Նկար 1


Կատեգորիա: Entertainment | Դիտումներ: 472 | Ավելացրեց: starslife | - Վարկանիշ -: 5.0/1
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
Вверх

  • PRchecker.info Яндекс.Метрика