Գլխավոր էջ » 2017 » Մայիս » 16 » Միասնական Եվրոպան Դիլիջանում
03:24
Միասնական Եվրոպան Դիլիջանում
Դիլիջանի կենտրոնում Եվրոպայի խաղաղության և միասնության տոնի կապակցությամբ տեղեկատվական ցուցահանդես էր: Տաղավարներում բազմաթիվ ընկերություններ ու կազմակերպություններ ներկայացնում էին իրենց նոր ծրագրերը:

Օրինակ. «Եվրաակումբը» և «Էրասմուս+»-ը ներկաներին ծանոթացնում էին Եվրոպա գնալու տարատեսակ ծրագրերի ու մրցույթների մասին: Իսկ «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը նոր խաղ էր ներկայացնում: Չնայած մի փոքր անձրևոտ եղանակ էր, բայց դա չէր խանգարում մարդկանց պարելուն և օրը վայելելուն:

Ներկաներն անգամ հնարավորություն ստացան մասնակցելու խաղարկության: Պատասխանելով Եվրոպայի մասին 20 հարցերի` հաղթողը ստանում էր հավաստագիր և մեկ անվճար լուսանկար: Օրը իրենց կատարումներով ամբողջացրին Մաշա Մնջոյանն ու Հայկ Պետրոսյանը:


Տեսանյութը կարող եք դիտել այստեղ։

Նյութը՝ Աննա Կոստանյանի
Կից նյութեր: Նկար 1


Կատեգորիա: Entertainment | Դիտումներ: 817 | Ավելացրեց: starslife | - Վարկանիշ -: 5.0/1
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
Вверх

  • PRchecker.info Яндекс.Метрика