Գլխավոր էջ » 2016 » Հունիս » 1 » ՄԻԱՆԳԱՄԻՑ 2 ՆՎԵՐ ԲՈԼՈՐ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ՝ ՀԵՔԻԱԹՖԻԼՄԻՑ
14:25
ՄԻԱՆԳԱՄԻՑ 2 ՆՎԵՐ ԲՈԼՈՐ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ՝ ՀԵՔԻԱԹՖԻԼՄԻՑ
 «Հեքիաթֆիլմ» կինոնախագիծը, որ 2009 թվականից հանդես է գալիս հատուկ երեխաների համար նկարահանված գեղարվեստական ֆիլմերով  և երաժշական տեսահոլովակներով, 2016թ. հունիսի 1-ին՝ երեխաների պաշտպանության միջազգային օրվա առիթով, բոլոր մանուկներին ու պատանիներին նվիրում է 2 նոր կինոկատակերգություններ բոլորովին անվճար դիտելու հնարավորություն՝ իր պաշտոնական www.heqiatfilm.com կայքում և առհասարակ՝ համացանցում:
     Այս ֆիլմերը, որ կոչվում են «Հավես չկա» և «Թափթփված Թագուհին», նկարահանվել են 2015 թվականին և ցուցադրվել են միայն կինոթատրոնում:
Հավատարիմ մնալով իր սկզբունքներին «Հեքիաթֆիլմի» այս ֆիլմերը ևս ունեն դաստիարակչական նպատակաուղղվածություն և համատեղում են երեխաների ժամանցն օգտակարության հետ:
     Ֆիլմերը նկարահանված են հայերեն լեզվով և ունեն անգլերեն ենթագրեր, որպեսզի հասանելի լինեն ոչ միայն հայազգի, այլ նաև անգլախոս և անգլերեն սովորող երեխաների համար:
     «Հեքիաթֆիլմը» աշխարհի բոլոր երեխաներին շնորհավորում է հունիսի 1-ի առիթով, մաղթում խաղաղություն, բարօրություն, առողջություն, երջանկություն և սիրով ասում՝ բարի դիտում...

«Հավես չկա» կինոկատակերգությունը չափից դուրս ալարկոտ Տիգրանի և Վարդանի մասին է: Այս տղաներին ոչինչ և ոչ ոք չի կարող ստիպել շարժվել , կամ որևէ գործ անել: Նույնիսկ ֆուտբոլ՝ նրանք նստած են խաղում: Սակայն ամեն ինչ փոխվում է, երբ նրանք սիրահարվում են...

 

«Թափթփված Թագուհին» կինոկատակերգությունը «Թագուհի» անունով, գեղեցկության մրցույթներում հաղթանակներ տարած, մի գոռոզ աղջկա մասին է: Թագուհին դրսում՝ բոլորի մոտ, թողնում է՝ հարդարված ու կոկիկ աղջկա տպավորություն, սակայն միայն մտերիմերին է հայտնի, թե իրականում տանը նա որքան անփույթ է ու թափթփված: Բայց... օրերից մի օր, Թագուհին կյանքից ստանում է մի այնպիսի խրատ, որն անմիջապես փոխում է նրան, դարձնելով կոկիկ, մաքրասեր ու համեստ մի աղջիկ:
 
Կից նյութեր: Նկար 1


Կատեգորիա: Film | Դիտումներ: 1187 | Ավելացրեց: starslife | - Վարկանիշ -: 5.0/1
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
Вверх

  • PRchecker.info Яндекс.Метрика