Գլխավոր էջ » 2017 » Հուլիս » 12 » Մաքսիմ Վենգերովը ելույթ կունենա դաշնակահարների մրցույթ-փառատոնի ամփոփիչ համերգին
14:22
Մաքսիմ Վենգերովը ելույթ կունենա դաշնակահարների մրցույթ-փառատոնի ամփոփիչ համերգին

«Արմենիա» միջազգային մրցույթ-փառատոնի փակման համերգին` հուլիսի 12-ին, Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հետ ելույթ կունենա Գրեմմիի կրկնակի մրցանակակիր, ջութակահար Մաքսիմ Վենգերովը: Հենց համերգի օրն էլ կհայտարարվեն հաղթողների անունները:

Հուլիսի 11-ին տեղի ունեցած ասուլիսի ժամանակ Վենգերովը ընդգծեց, որ նման փառատոնները հարթակ են յուրաքանչյուր երաժշտի համար` կիսվելու իրենց արվեստով և համագործակցելու մյուսների հետ:
«Ինձ համար պատիվ է լինել այս արևոտ ու մշակութային երկրում, շփվել նման երաժիշտների հետ: Երբ անցած անգամ հանդիպեցի Սերգեյ Սմբատյանին, նա հիանալի գաղափարներ ուներ, և ես վստահ էի, որ ամեն ինչ կստացվի: Ահա և արդյունքը՝ փառատոնը: Հայաստանի մասին շատ աղբյուրներից եմ լսել և ուրախ եմ, որ այսօր այստեղ եմ ու մասնակցում եմ հենց առաջին փառատոնին»,- անկեղծացավ ջութակահարը:
Փառատոնի գեղարվեստական ղեկավար Սերգեյ Սմբատյանն էլ իր շնորհակալությունը հայտնեց այն մարդկանց, որոնց օգնությամբ կազմակերպվեց փառատոնը: Նրա կարծիքով արդեն իսկ հաղթանակ է այն փաստը, որ ունեն 46 մասնակից, և որ Մաքսիմ Վենգերովն էլ իրենց հետ է:
Վերջում Վենգերովը հայտնեց, որ հուլիսի 12-ին կայանալիք համերգին Սերգեյ Սմբատյանի հետ կկատարեն Բրամսի ստեղծագործություններից մեկը, որը ջութակի արվեստի գագաթնակետն է:


Նյութը` Աննա Կոստանյանի

Կից նյութեր: Նկար 1


Կատեգորիա: Entertainment | Դիտումներ: 815 | Ավելացրեց: starslife | - Վարկանիշ -: 5.0/1
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
Вверх

  • PRchecker.info Яндекс.Метрика