Գլխավոր էջ » 2017 » Մայիս » 6 » Next -ը որպես Անգլիական բրենդային խանութ Երևանում
19:58
Next -ը որպես Անգլիական բրենդային խանութ Երևանում

      Բարև Ձեզ: Այսօր կարելի է ասել, որ Դուք քաղաքի ամենահայտնի և թրենդային խանութներից մեկի տնօրենն եք: Կցանկանաի մի փոքր պատմեիք <<Next>>-ի մասին:

      Բարև Ձեզ:

     - <<Next>>-ը անգլիական բրենդ է, որը աշխարհում արդեն 4 տասնամյակ է ինչ գոյություն ունի և մենք, որպես ներկայացուցիչ արդեն 8 տարի է այն ներկայացնում ենք Երևանում: <<Next>>-ը, որպես բրենդային խանութ առաջինն է, որ ներկայացվել է հայ հաճախորդին:

      Ի±նչ հաճախականությամբ է խանութը նոր տեսականի ստանում:

-Նոր տեսականին պատվիրվում է պրոֆեսիոնալ դիզայներների և խանութի տնօրինության կողմից: Պատվերները ձևավորվում են  սպառողի պահանջներին համապատասխան կերպով: Տեսականին պարտադիր պետք է համաձայնեցված լինի Անգլիայի <<Next>>-ի նորմերի հետ: Այն թարմացվում է 10 օրը մեկ անգամ:

      Թերևս Երևանում բրենդային խանութներն ու բուտիկները շատանում են: Միգուցե կնշե±ք մի քանի առավելություններ ինչով <<Next>>-ը տարբերվում է մյուսներից:

     -Խանութը իր յուրահատուկ ոճով մշտապես տարբերվել և տարբերվում է մնացած բոլոր խանութներից: Ինչպես արդեն նշեցի ողջ տեսականին բավականին հաճախ է թարմացվում ի տարբերություն մյուսների: Գնային նորմերը մշտապես պահպանվում են: Խանութի գլխավոր առավելություններից մեկն Էլ այն է, որ այն համարվում է ընտանեկան և ունի բազմազան և տարբերվող տեսականի ինչպես մեծահասակների, այնպես էլ երեխաների համար: Ինչպես նաև խանութում շատ հաճախ տարվում են աշխատանքներ` բարձր սպասարկումը պահպանելու ուղղությամբ:

      Վերջերս տեղեկացանք, որ փակվեց խանութի տղամարդկանց բաժինը: Մի±թե պատճառն այն է որ, հայ տղաները ավելի քիչ են հետևում իրենց, քան աղջիկները:

       -Իրականում դա այդպես չէ: Կարծում եմ տղաները այդքան էլ չեն զիջում աղջիկներին պարզապես Next-ում մանկական բաժնի տեսականու պահանջարկը գերազանցեց բոլոր սպասելիքները և սպառողի պահանջները կրկնակի անգամ մեծացավ, այդ պատճառով ստիպված եղանք տղամարդկանց բաժինը զիջել` մանկականին:

        -Ի±նչ եք կարծում անձնակազմը բացի լավ սպասարկումից պե±տք է ոճային տեսք ունենա, թե ոչ:

        -Մենք կարևորում ենք ոչ միայն բարձր սպասարկումը, այլև աշխատողի պատշաճ տեսքը: Իրականում նախապատվությունը տալիս ենք <<Dress code>>-ին, սակայն վստահեցնում ենք, որ յուրաքանչյուր աշխատակից պատրաստ է լիովին համապատասխան ճաշակ ուղղորդել հաճախորդին: Մեր կարծիքով առողջ և կիրթ սպասարկման դեպքում, հաճախորդը կգտնի, ոչ միայն իր ուրույն ոճը, այլև իրեն կզգա հարմարավետ և թրենդային:

 -Կցանկանաի վերջում հիշեցնել, որ զրուցում էինք <<Next>> խանութի ներկայիս տնօրեն` Անդրանիկ Բժշկյանի հետ և շնորհակալություն հայտնել խանութի պատկերը ռեալ ներկայացնելու և ինֆորմացիա տրամադրելու համար:

Նյութը՝ Հասմիկ Եգորյանի


Կատեգորիա: Entertainment | Դիտումներ: 24 | Ավելացրեց: starslife | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Вверх

  • PRchecker.info Яндекс.Метрика