Գլխավոր էջ » 2017 » Մայիս » 11 » «Լոռեցու հարսնացուն». Կորյուն Մայիլի բեմական ներկապնակը
22:57
«Լոռեցու հարսնացուն». Կորյուն Մայիլի բեմական ներկապնակը
Մանուկների սիրելի քեռի Մուլտիկնիկը նոր ներկայացում է բեմադրել։ Պրեմիերան տեղի ունեցավ մայիսի 10-ին։ «Լոռեցու հարսնացուն» փոքրիկ հեքիաթ-ներկայացումը նվիրված է Հովհաննես Թումանյանի 148-ամյակին։

«Երբ տարվա սկզբում թատերական միության նախագահ և Երևանի քաղաքապետարանի պատանի հանդիսատեսի թատրոնի գեղարվեստական ղեկավար Հակոբ Ղազանչյանից հրավեր ստացա բեմադրություն անել թատրոնում, որոշեցի վերցնել Թումանյանի «Կիկոսի մահը» հեքիաթը և ներկայացնել այն նոր լուծումներով ու մոտեցումներով»,- պատմում է պիեսի հեղինակ և ռեժիսոր Կորյուն Մայիլը։ Նա կարծում է, որ կարողացել են ստեղծել այնպիսի հետաքրքիր ներկայացում, որը փոքրիկ հանդիսատեսին համակարգչային աշխարհից կտեղափոխի ավելի գունեղ և թատերական աշխարհ։ Եվ այդ ամենը դերասանական խմբի, բեմադրող նկարչի, երաժշտական ձևավորողի և ողջ անձնակազմի պրոֆեսիոնալ մոտեցման շնորհիվ։

«Չեմ ուզում շատ մանրամասնել կերպարների ու բովանդակության մասին, որպեսզի հանդիսատեսի համար հետաքրքիր լինի դիտելը։ Բայց կարող եմ ասել՝ կարծես թե հաջողվել է տասը րոպեանոց թումանյանական հեքիաթին տալ նոր սկիզբ և ուրախ ավարտ։ Հեքիաթի հիմնական ասելիքը փորձել եմ փոխանցել հերոսներից մեկի՝ տանուտեր աղա Սիսակի միջոցով։ Բաժակաճառի ժամանակ հերոսը մաղթում է, որ բոլոր մարդկանց ուրախությունները լցված լինեն զուռնա-դհոլի ձայներով, իսկ տխրությունները Կիկոսի պատմության պես հորինված լինեն»։


Բազմաթիվ ներկայացումների հեղինակ Կորյուն Մայիլի համար թատրոնը, կինոն և հեռուստատեսությունը իր արվեստի մոլորակի անբաժան աշխարհամասներն են, որտեղ էլ ապրում են իր ստեղծած հերոսները։

Նյութը՝ Աննա Կոստնյանի
Լուսանկարները - Hayk Starslife

Դիտեք ֆոտոշարքը․..


Կատեգորիա: Multiknik | Դիտումներ: 2425 | Ավելացրեց: starslife | - Վարկանիշ -: 5.0/1
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
Вверх

  • PRchecker.info Яндекс.Метрика