Գլխավոր էջ » 2017 » Մայիս » 8 » Կոնյակի փառատոն Ծաղկաձորում
21:18
Կոնյակի փառատոն Ծաղկաձորում

Ծաղկաձորում կոնյակի փառատոն էր։ Առաջին անգամ կոնյակի ազգային փառատոնի իրականացումը 2017 թվականին կարևոր էր այն առումով, որ այս տարի լրանում է կոնյակագործության 131-ամյակը։

Փառատոնին մասնակցում էին ավելի քան 30 հայկական ընկերություններ։ Զբոսաշրջիկների հոսքը հիմնականում ռուսաստանաբնակներն էին ապահովում։
Տաղավարներում ներկայացված էին տարատեսակ արտադրանքներ՝ հուշանվերներ, զարդեր, արվեստի ստեղծագործություններ, ձեռքի աշխատանքներ, հագուստ և այլն։
Տոնական տրամադրությունը իրենց ելույթներով ամբողջացրին Արամ MP3-ն, Իվետա Մուկուչյանը, ինչպես նաև DJ Smoke-ը։
Փառատոնի հիմնական նպատակը հայկական կոնյակի միջազգային ճանաչման բարձրացումն էր և Ծաղկաձորը որպես զբոսաշրջային կենտրոն ներկայացնելը։

Նյութը՝ Աննա Կոստանյանի

Կից նյութեր: Նկար 1


Կատեգորիա: Entertainment | Դիտումներ: 2211 | Ավելացրեց: starslife | - Վարկանիշ -: 5.0/1
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
Вверх

  • PRchecker.info Яндекс.Метрика