Գլխավոր էջ » 2017 » Հոկտեմբեր » 5 » Կ.Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրում կայացավ երգիչ Սարոյի 1-ին մենահամերգը:
18:46
Կ.Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրում կայացավ երգիչ Սարոյի 1-ին մենահամերգը:
Հոկտեմբերի 1-ին Կ.Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրում կայացավ երգիչ Սարոյի 1-ին մենահամերգը:

Համերգը մեկնարկեց և եզրափակվեց «Սրտիս համար N1» երգով: Երգիչը կատարեց իր երգացանկի հիթերը, ժողովրդական մի քանի երգ և այլն:

Երեկոյի ամենահուզիչ պահերից մեկը «Կյանք ու կռիվ» ֆիլմի սաունդթրեքի կատարումն էր, որի ժամանակ նրան նվագակցեց Արթուր Գրիգորյանը, որից հետո դուետով ավարտեցին երգը:
Երգը կատարելուց հետո նա շնորհակալություն հայտնեց իր ուսուցչին` Արթուր Գրիգորյանին. «Նա իմ ուսուցիչն է, իմ կնքահայրը։ Իմ առաջին քայլերից կողքիս է եղել մինչև օրս: Իմ կյանք ու կռվի վկան է»:
Սարոն համերգի ընթացքում երգեր նվիրեց մորը, կնոջը, դստերը: Կնոջը նվիրված երգը՝ «Տա Թև»-ը, Սարոն կատարեց դաշնամուր նվագելով:

Երգիչը զուգերգով ներկայացավ նաև երգչուհի Քրիստինե Պեպելյանի հետ: Ողջ ընթացքում պարային ելույթներով ներկայացավ SWAG պարային համույթը:

Համերգը սպասված էր հանդիսատեսի կողմից. Դահլիճը լեփ-լեցուն էր: Հանդիսատեսը ողջ ընթացքում ակտիվ պարում ու ձայնակցում էր երգչին:


Դիտել ֆոտոշարքը․․․

Նյութը՝ Կարինե Գևորգյանի
Լուսանկարները՝ Hayk Starslife
Կից նյութեր: Նկար 1


Կատեգորիա: Entertainment | Դիտումներ: 741 | Ավելացրեց: starslife | - Վարկանիշ -: 5.0/1
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
Вверх

  • PRchecker.info Яндекс.Метрика