12:05 Իտալիայի միջազգային մրցույթից հայ մասնակիցները վերադարձել են 6 ոսկե և 2 արծաթե մեդալով | |
Օրեր առաջ Իտալիայի Պեսկարա քաղաքում տեղի ունեցած «CHORUSINSIDE-2017» միջազգային մրցույթին մասնակցել են նաև հայ երգիչ-երգչուհիներ: ![]() Միջազգային մրցույթին մասնակցել է 40 մասնակից 12 պետությունից: Երգիչ-երգչուհիներն իրենց կատարումներով ներկայացել են դասական, էստրադային, ջազային, ֆոլկ ոճերում: Հայաստանը ներկայացրած մեր 3 մասնակիցները 8 անվանակարգերից վերադարձել են 6 ոսկե և 2 արծաթե մեդալներով: Հայաստանը Իտալիայում ներկայացրել է Սաթենիկ Սահակյանը, ով կատարել է Gnarls Barkley-«Crazy», Ինգա և Անուշ Արշակյաններ-«Ապրելու ապրիլ» և Նիգ Էգիբյանի «Yours» երգերը: ![]() Ռազմիկ Աչիկյանը միջազգային մրցույթում ներկայացրել է «Mambo Italiano» «Королева красоты» և «Սարերի հովին մեռնեմ» երգերը: Հայաստանը ներկայացնող 3-րդ մասնակիցը Մարիաննա Բրսիկյան է եղել. Նա կատարել է «Զոլուշկա» և «Оnce upon a December» երգերը: Հայաստանյան մեր մասնակիցներին Իտալիայի միջազգային մրցույթում ներկայացրել է Արման Ղուկասյանը (WAPA նախագահ), ով նաև ժյուրիի անդամ է եղել: Նրա խոսքով՝ ժյուրիի կազմում եղել է նաև 2 անդամ Իտալիայից և մեր հայրենակից Սար Սարգսյանը, ով ներկայացրել է Լեհաստանը: ![]() Starslife Media Group-ը շնորհավորում է Հայաստանին հաղթանակ բերած երգիչ-երգչուհիներին և մաղթում նոր հաղթանակներ: Կից նյութեր: Նկար 1 | |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |
|
|