Գլխավոր էջ » 2016 » Դեկտեմբեր » 21 » Ինձ համար կարևոր է ամենախստապահանջ հանդիսատեսից մինչև սահմանամերձ գյուղի վերջին բնակչի կարծիքը. Կամո Սեյրանյան
23:13
Ինձ համար կարևոր է ամենախստապահանջ հանդիսատեսից մինչև սահմանամերձ գյուղի վերջին բնակչի կարծիքը. Կամո Սեյրանյան
Կամո Սեյրանյանը, ով հանդիսատեսին ու հեռուստադիտողին հայտնի է որպես գերազանց դուդուկահար, այս անգամ որոշել է կլառնետով և սաքսոֆոնով ներկայանալ:



Տոնական տրամադրությամբ տեսահոլովակում, երաժիշտը փոփել է ոչ միայն երաժշտական գործիքը այլև ստեղծագործության մատուցման ձևը՝ չխախտելով երաժշտական չափանիշները: Խոսքը Արամ Խաչատրյանի «Սուսերով պար»-ի մասին  է, որը մարդիկ սովոր են տեսնել «Գայանե» բալետում՝ դասական մոտեցմամբ:
Աշխարհում կան ազգեր, ովքեր չգիտեն հայ ազգի մասին, սակայն Խաչատրյանի «Սուսերով պար»-ի մասին նրանք լսել են:
Տեսահոլովակի ռեժիսորը՝ Արման Գևորգյանը, ում  Կամո Սեյրանյանը չի դավաճանում արդեն 10 տարի,  որոշել է «փախչել»՝ վստահ լինելով, որ ժողովուրդը  դրական է գնահատելու աշխատանքը:
«2-3 տարի առաջ որոշեցի, որ անպայման պետք է կատարեմ այս ստեղծագործությունը: Դասական երաժշտության գիտակ Արթուր Գյուրջինյանի հետ ձայնագրեցինք ստեղծագործությունը, որտեղ բոլոր գործիքները կենդանի են հնչում»,- ասաց Կամո Սեյրանյանը:


Մինչ տեսահոլովակը նկարահանելը Կամոն «Սուսերով պար»-ը հնչեցրել է տարբեր երկրներում, որտեղ այն ընդունվել է բարձր մակարդակով:
Պարային  խմբերից բացի տեսահոլովակում նկարահանվել են նաև Կամո Սեյրանյանի ընկերները, ջութակահար Անդրանիկ Արաբյանը, և ստեղնաշարային գործիքների վարպետ Հովհաննես Գալոյանը, նույն ինքը՝ Կիտայը:
Ռեստորանի մենեջերի դերում Կամո Սեյրանյանն է, իսկ մատուցողի կերպարը մարմնավորել է Հովհաննես Գալոյանը:
Մեր թղթակիցը զրուցել է  նաև Կիտայի հետ՝ իմանալու համար, թե ինչով է պայմանավորված մատուցողի դերում նրա ընտրությունը:
«Սպասված արդյունքին հասնելու համար, հարկավոր էր, որ ամեն ինչ սրտանց արվեր, դրա համար, որոշեցինք այն իրականացնել ընկերներով: Կյանքից վերցրած շարժումներ են, հատուկ դերասանություն չէր պահանջվում: Ես ո՛չ կյանքում, ո՛չ բեմում չեմ սիրում դերասանություն. տեսահոլովակում մենք կրկին ընկերություն էինք անում: Երկար տարիների ընկերներ ենք ու ավելի ճիշտ ու արագ մտանք դերի մեջ, քան կարող  էր յուրաքանչյուր դերասան»,- ասաց Հովհաննես Գալոյանը:


Ավելի թատերականացված, եվրոպական ստանդարտներին մոտիկ ժամանակակից  այս մոտեցումը չի բացառվում, որ կարժանանա նաև քննադատությունների, որոնց Կամո Սեյրանյանը նորմալ է վերաբերվում:
«Եթե որևէ արտիստ ասում է, թե ժողովրդի կարծիքն իր համար ոչ մի բան է, վստահ եմ, որ ստում է: Մենք ամեն բան անում ենք ժողովրդի համար: Ինձ համար կարևոր է ամենախստապահանջ հանդիսատեսից մինչև սահմանամերձ գյուղի վերջին բնակչի կարծիքը և աշխատում եմ, որ քննադատությունների առիթները քիչ լինեն»,- ընդգծեց երաժիշտը:


Starslife Media Group-ը շնորհավորում է ստեղծագործական թիմին և մաղթում  հաջողություններ:
 
Լուսանկարները՝ Կամո Սեյրանյանի արխիվից
Նյութը՝ Կարինե Գևորգյանի

Դիտեք ֆոտոշարքը ․․․
Կից նյութեր: Նկար 1


Կատեգորիա: Entertainment | Դիտումներ: 4072 | Ավելացրեց: starslife | - Վարկանիշ -: 5.0/2
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
Вверх

  • PRchecker.info Яндекс.Метрика