Գլխավոր էջ » 2017 » Մայիս » 4 » Ինչ է թրաֆիքինգը և ինչպես պաշտպանվել դրանից
20:09
Ինչ է թրաֆիքինգը և ինչպես պաշտպանվել դրանից

     Ի±նչ է իրենից ներկայացնում թրաֆիքինգը : Այսպես ասած, դա ժամանակակից ստրկությունն է:  Հանցագործության մի նոր և անմարդկային տեսակ է, և դրանից պաշտպանվելու համար պետք է նախ և առաջ հասկանալ դրա լրջությունը: Դա հանցագործություն է, որի ժամանակ հանցագործը գումարներ է աշխատում տուժածի հաշվին: Այս երևույթը ամենից շատ նկատվում է երեխաների, դեռահաս աղջիկների և կանանց շրջանում: Նրանց խաբեությամբ ստիպում են աշխատել ստրուկի պես ամենածանր պայմաններում, զբաղվել մարմնավաճառությամբ, հաշվի չառնելով նրանց առողջական վիճակն ու տարիքը: Վատագույն դեպքում հանցագործը վաճառում է երեխաների օրգանները` ստանալով ավելի մեծ գումարներ:
     Այսօր թրաֆիքինգին բավականին մեծ կերպով նպաստում է ինտերնետը: Շատ ծնողներ ապատեղեկացված լինելով, թե ինչով է զբաղվում իր դեռահաս երեխան, ինտերնետում երկար ժամեր անցկացնելով, անգիտակցաբար վտանգում է սեփական երեխայի կյանքը: Դա կարող ենք  կապել ծնողների աշխատանքով խիստ զբաղված լինելու հետ, սակայն դա չի արդարացնում այն վտանգը, որը կարող է սպառնալ յուրաքանչյուր երեխայի: Ի ուրախություն շատերի այսօր շատ դպրոցներում թույլատրվում է հատուկ դասընթացներ անցկացնել թրաֆիքինգի թեմայի շուրջ:
     Ամբողջ աշխարհում մոտ կես միլիոն մարդ համարվում է թրաֆիքինգի զոհ: Հայաստանում այն քրեորեն պատժելի է: Հանցագործին տրվում է 7-15 տարի ազատազրկում: Սակայն հանցագործի ազատազրկումը ոչ  մի կերպ  հիմք չի հանդիսանում` հարցին անլուրջ վերաբերվելու համար: Հարգելի՛ ծնողներ ուշադիր և զգոն եղեք թե՛ ձեր և թե՛ ձեր երեխաների նկատմամբ:



Դիտումներ: 24 | Ավելացրեց: starslife | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Вверх

  • PRchecker.info Яндекс.Метрика