Գլխավոր էջ » 2017 » Մայիս » 11 » Ի՞նչ է սպասվում Black Star-ի Երևանյան համերգին
23:20
Ի՞նչ է սպասվում Black Star-ի Երևանյան համերգին
Վաղը՝ մայիսի 12-ին, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կկայանա Տիմատիի, L'One-ի, Քրիստինա Սիի և Մոտի համերգը, որի կազմակերպիչը «Jet-Set» ընկերությունն է։
Մինչև համերգի մեկնարկը նախասրահում կլինի միջոցառում, որի ընթացքում DJ-ը կապահովի երկրպագուների ուրախ տրամադրությունը, ինչպես նաև ներկայացված կլինեն տարբեր բրենդների ապրանքանիշեր։ Այնուհետև արդեն արտիստների մասնակցությամբ սպասվում է մոտ 3 ժամ տևողությամբ համերգ։ Կլինեն ոչ միայն առանձին ելույթներ, այլև զուգերգեր։ Երգչուհի Քրիստինա Սին ելույթ կունենա նաև հայերեն երգով՝ կատարելով Սիլվա Հակոբյանի «Գիշեր է» ստեղծագործությունը։
Այս համերգից ստացված հասույթի մի մասը փոխանցվելու է «F100» ֆոնդին՝ որպես բարեգործություն, որի նպատակն է օգնել օնկոլոգիական հիվանդություններով տառապող երեխաներին:

Նյութը՝ Աննա Կոստանյանի
Կից նյութեր: Նկար 1


Կատեգորիա: Entertainment | Դիտումներ: 2810 | Ավելացրեց: starslife | - Վարկանիշ -: 5.0/1
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
Вверх

  • PRchecker.info Яндекс.Метрика