Գլխավոր էջ » 2016 » Դեկտեմբեր » 29 » Հրաշքի հույսով. ինչպե՞ս են նշում Նոր տարին տարբեր երկրներում
18:37
Հրաշքի հույսով. ինչպե՞ս են նշում Նոր տարին տարբեր երկրներում
Նոր տարին նոր երջանկության և փոփոխությունների հույս է բերում բոլորին: Աշխարհի տարբեր երկրներում, նույնիսկ այնտեղ, որտեղ Նոր տարվա գալուստը պատմականորեն նշել են այլ օրերի, դեկտեմբերի 31-ի լույս հունվարի 1-ի գիշերն ունի մի շարք ավանդույթներ, որոնց օգնությամբ տեղացիները հույս ունեն տարին հաջողություններով լի դարձնել, իսկ վատը թողնել անցյալում: Երբեմն ավանդույթների հետևանքները հասնում են նրան, որ պահանջվում է անգամ ոստիկանների միջամտությունը:


Ներկայացնում ենք ամենատարօրինակ ավանդույթները, որոնք կան աշխարհի տարբեր երկրներում:
Ջուրը, որն անքակտելի կապ ունի կյանքի և շարժման հետ, ներգրավված է տարբեր երկրների ամանորյա ավանդույթներում, սակայն այն մարդիկ տարբեր կերպ են օգտագործում:
Այսպես, Իտալիայում լավ նշան է համարվում  Նոր տարվա առաջին օրն աղբյուրից ջուր բերելը: Այն, տարբեր իտալացիների կարծիքով, կարող է խորհրդանշական նվեր դառնալ նրանց համար, ովքեր ոչինչ չունեն մտերիմներին նվիրելու համար: Տեղի առածը խորհուրդ է տալիս մեկ բաժակ ջուրը մատուցել  ձիթենու ճյուղի հետ:
Կուբայում նույնպես ջուրը տոնի անբաժան մասնիկն է: Կղզում հավատում են, որ Նոր տարվա ճանապարհի՝ հեշտ ու հարթ լինելու համար Ամանորի կեսգիշերին պետք է պատուհանից բաժակով ջուր թափել:


Այսպիսի ավանդույթ կա նաև Էկվադորի բնակիչների շրջանում՝ միայն մեկ տարբերությամբ: Ջուրն այնտեղ նետում են պատուհանից  սպասքի հետ: Ընդունված է, որ այսպիսով հնարավոր է ձերբազատվել անհաջողություններից և դրանք թողնել ավարտին մոտեցող տարում:
Իտալիայում անպետք իրերը նետում են պատուհանից հենց կեսգիշերին: Իտալացիները չեն զլանում ազատվել կենցաղային տեխնիկայից և կահույքից, այնպես որ իտալական քաղաքների փողոցներում Ամանորի կեսգիշերին պետք է զգույշ քայլել:
Դե իսկ Հարավարևելյան Ասիայում ամանորյա տոնը չի անցնում առանց մանդարինների, որոնց  ծառերն այնտեղ զարդարում են սովորական եղևնու փոխարեն: «Մրգային ավանդույթներ» կան նայեն Իսպանիայում: Երկրի բնակիչները կարծում են, որ երազանքները կիրականանան, եթե մինչև Նոր տարվա գալը հասցնեն վայրկյանների ընթացքում ուտել 12 խաղող՝ մինչև ժամացույցի սլաքների կողմից Ամանորի ազդարարումը:
Հարավային Եվրոպայի երկրներում ամանորյա սեղանին պնդուկի և լոբիի առկայությունը ևս լավ նշան է: Ըստ ավանդույթի՝ դրանք առողջություն, երկարակեցություն և հաջողություն կբերեն:

Նյութը Գոհար Միրզոյանի
Կից նյութեր: Նկար 1


Կատեգորիա: Entertainment | Դիտումներ: 1054 | Ավելացրեց: starslife | - Վարկանիշ -: 5.0/1
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
Вверх

  • PRchecker.info Яндекс.Метрика