Գլխավոր էջ » 2017 » Սեպտեմբեր » 24 » Հնարավոր է՝ Հայաստան վերադառնամ մշտական բնակություն հաստատելու. Սևակ Խանաղյան
17:59
Հնարավոր է՝ Հայաստան վերադառնամ մշտական բնակություն հաստատելու. Սևակ Խանաղյան
Սեպտեմբերի 23-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացավ Սևակ Խանաղյանի մենահամերգը:
Հանդիսատեսը երգչին ընդունեց ծափողջույններով և բարձր տրամադրությունը պահպանվեց մինչ համերգի ավարտը:

Սևակ Խանաղյանը 1 ժամ 20 րոպե տևողությամբ համերգի ընթացքում նեկայացավ բացառապես կենդանի ձայնով: Նվագակցությունը ևս կենդանի հնչողությամբ էր: Երգչին ձայնակցեցին Անահիտ Շահբազյանն ու Վահե Ալեքսանյանը:
Սևակը հանդիսատեսին ներկայացրեց ինչպես արդեն հայտնի, այնպես էլ հեղինակային մի քանի նոր երգ: Երգացանկում ընգրկված երգերը հիմնականում ռուսերեն էին, սակայն հայազգի երգիչը հայ հանդիսատեսի առաջ ներկայացավ նաև ժողովրդի սրտի լեզվով՝ հայերենով: Հանդիսատեսի շարքերում էին նաև Րաֆֆի Հովհաննիսյանն ու նրա կինը: Մեր թղթակցի հետ զրույցում նրանք արտահայտվեցին Սևակի մասին: «Շատ մարդիկ այսօր կխոսեն նրա լավ երգիչ լինելու մասին, սակայն ես ուզում եմ ընգծել, թե նա ինչպիսի բարի հոգի ունի: Նա նաև բարերար է, որովհետև վերջերս «Օրրան» բարեգործական ճաշկերույթին իր մասնակցությունն ունեցավ: Սևակը ոչ միայն իր երգով մասնակցեց, այլև մի քանի ապրանք նվիրեց, որի վաճառքից ստացված հասույթը ուղղվեց «Օրրան»-ի երեխաներին>>,-ասաց տիկին Արմենուհին:
Այն հարցին, թե ինչով է պայմանավորված դրսի հայերին առավել ջերմ ընդունելու սովորությունը, Րաֆֆի Հովհաննիսյանը պատասխանեց:
«Տատս կասեր՝ հեռվից սուրբը զորավոր է: Նա մեր տղան է, մեր որդին է անկախ նրանից, թե որտեղ է ապրում և ստեղծագործում: Մի գուցե մեր մեջ կա արտերկրի մեր ներկայացուցիչներին առավել արտահայտիչ ընդունելը, սակայն կարծում եմ՝ Սևակը վաստակել է այդ ջերմ ընդունելությունը:

Համերգի վերջում երգիչը չհանդիպեց երկրպագուների հետ, ովքեր սրտատրոփ սպասում էին նրա հետ գոնե մեկ սելֆի ունենալուն, սակայն լրագրողները հասցրեցին ստանալ իրենց հուզող հարցերի պատասխանները:
«Հայ հանդիսատեսն ամենաջերմն է ինձ համար: Նրանց դրական լիցքերը համերգի սկզբից մինչև վերջ օգնում է: Ես շատ ուրախ եմ որ «Հայաստանի ձայնը» նախագծի շրջանակներում պիտի շփվեմ իմ ժողովրդի հետ և կարծում եմ՝ կկարողանամ իմ թիմի մարդկանց տալ այն, ինչ նրանց հարկավոր է»,- ասաց Սևակ Խանաղյանը: Երգիչը նաև նշեց, որ հունվարին նոր ալբոմ կթողարկի, և չբացառեց, որ մի օր հայրենիք կվերադառնա մշտական բնակություն հաստատելու նպատակով:


Նյութը՝ Կարինե Գևորգյանի

Լուսանկարները` Արթուր Խաչատրյանի
Կից նյութեր: Նկար 1


Կատեգորիա: Entertainment | Դիտումներ: 1864 | Ավելացրեց: starslife | - Վարկանիշ -: 5.0/2
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
Вверх

  • PRchecker.info Яндекс.Метрика