Գլխավոր էջ » 2016 » Դեկտեմբեր » 19 » Հայտնի աստղերի երեխաներ, ովքեր ծնողներից պակաս սիրված և քննարկված չեն
19:42
Հայտնի աստղերի երեխաներ, ովքեր ծնողներից պակաս սիրված և քննարկված չեն
Այս երեխաները, ովքեր աստղային ընտանիքներից են, լիովին օգտագործել են իրենց հնարավորությունները: Նրանց հաջողվել է առաջ անցնել իրենց ծնողներից և երկրպագուների սեփական բանակն ունենալ,երբեմն նաև իրենց չսիրողների ու քննադատների:


Բրուքլին Բեքհեմ
Դևիդ և Վիկտորյա Բեքհեմների ավագ որդին չարդարացրեց հոր հույսերը՝ կապված ֆուտբոլիստ դառնալու հետ: Բրուքլինը վաղուց է խոստովանել, որ չի ցանկանում իր կյանքը սպորտի հետ կապել: Տղային առավել հոգեհարազատ է մոդելային բիզնեսը, նաև խնջույքները: Սակայն իրականում լրատվամիջոցների և հանրության ուշադրությունն ամենաշատը տղան գրավում է իր անձնական կյանքով: Վերջերս հայտնի դարձավ, որ 17-ամյա Բրուքլինը գրեթե մեկ տարի տևած դադարից հետո վերականգնել է իր հարաբերությունները 19-ամյա դերասանուհի Քլոե Գրեյս Մորեցի հետ: Լուրեր են պտտվում, որ տղան պատրաստվում է ամուսնության առաջարկ անել նրան:

Նորթ Ուեսթ
Իսկ այս աղջկա մասին քննարկումները սկսվեցին դեռևս մինչև նրա լույս աշխարհ գալը. Քիմ Քարդաշյանի առաջնեկի ծննդին շատերն էին սպասում: Այժմ հայտնի ընտանիքի երկրպագուները հետևում են փոքրիկի կյանքին և քննադատում նրա մայրիկին երկու տարեկան աղջկան չափից շատ ծանրաբեռնելու համար: Հեռուստաաստղն այնքան խիտ գրաֆիկ է ստեղծել երեխայի համար, որ նա պարզապես չի հասցնում խաղալ: Փոքրիկն իր օրը սկսում է առավոտյան 6:30-ից, ողջ օրն անց է կացնում արվեստի դպրոցներում և սպորտով է զբաղվում անձնական մարզչի հետ: Նաև երկու տարեկան Նորթը սովորում է դաշնամուր նվագել և զբաղվում է բալետով: Փոքրիկն անգամ ոճաբան ունի, ով նրա համար նորաձև համադրություններ է ստեղծում: Քիմի մեթոդները վախեցնում են ոչ միայն հոլիվուդյան բանսարկուներին, այլև սեփական մորը: Տատիկ Քրիս Ջենները Քիմին հորդորում է այդքան չծանրաբեռնել երեխային, քանի որ այդպիսով նա զրկում է իր փոքրիկին մանկությունից: Իսկ Քիմի ամուսին Քանյե Ուեսթը կարծում է, որ իրենք ճիշտ են դաստիարակում աղջկան: Հոր խոսքով՝ իր դուստրը հանճար է:

Շայլո Ջոլի Փիթ
Այս երեխան ստիպում է մտահոգվել ոչ միայն իր աստղային ծնողներին, այլև հայտնի ընտանիքի միլիոնավոր երկրպագուներին: Չնայած նրան, որ 10-ամյա Շայլոն իր գեղեցկուհի մոր կրկնապատկերն է, աղջիկը հայտնել է, որ երազում է դառնալ… տղա:
Ինչպես հայտնի է, Շայլոն, ով միշտ սիրել է կրել տղաների համար նախատեսված իրեր և հագուստ, ոգեշնչվել է աթլետ Բրյուս Ջենների պատմությամբ, ով նախկինում դարձել է Քեյթլին անունով կին: Անջելինան և Բրեդը լրջորեն անհանգստացել էին  իրենց դստեր պահվածքից և բժշկի հետ խորհրդակցություն անցկացրել, որպեսզի իմանան՝ արդյոք իրենց աղջիկը տրանսգենդեր է, թե՞ այդպիսի վարքը բնորոշ է նրա տարիքի երեխաներին: Բժիշկը, սակայն, չի կարողացել հանգստացնել ծնողներին: Նա այդպես էլ չի հասկացել՝ ունի երեխան խնդիրներ ինքնության հետ, թե ոչ: Մասնագետը Ջոլիին ու Փիթին խորհուրդ է տվել սպասել մինչև դեռահասության տարիքը: Քննադատները կարծում են, որ սեռը փոխելու միտքը երեխայի մոտ հղացել է ծնողների մեղքով, ովքեր ողջունում էին նրա՝ «տղայավարի» հագվելու ցանկություններն ու կարճ սանրվածքը:

Նյութը Գոհար Միրզոյան
Կից նյութեր: Նկար 1


Կատեգորիա: Entertainment | Դիտումներ: 2473 | Ավելացրեց: starslife | - Վարկանիշ -: 5.0/1
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
Вверх

  • PRchecker.info Яндекс.Метрика