Գլխավոր էջ » 2017 » Սեպտեմբեր » 9 » Հայկոն պատմեց մենահամերգից հետո իր հույզերի ու տպավորությունների մասին փակ հավաքույթի ժամանակ
15:24
Հայկոն պատմեց մենահամերգից հետո իր հույզերի ու տպավորությունների մասին փակ հավաքույթի ժամանակ

Տասը տարի անց կրկին բեմում` նա իր հին ու նոր երգերով, ռոմանսներով սեր ու կարոտ փոխանցեց հանդիսատեսին: Կարելի էր պարզապես սիրահարվել…

«Երազանքս կատարվեց: Ամեն ինչ այնքան տաք մթնոլորտում անցավ. թվում էր` մեր տանն էի, իմ բոլոր ընկերներն ու բարեկամներն էին, այն մարդիկ, ովքեր ինձ են սիրում, ես էլ` նրանց»,- պատմում, հուզվում ու խանդավառվում էր Հայկոն:
Մենահամերգն ուղեկցվում էր թվային պատկերների յուրահատուկ լուծումներով. յուրաքանչյուր երգ իրեն հատուկ շարժական ֆոնն ուներ:
«Դու իմ երազանքների ցուցակում չգիտեմ` որ տեղում էիր, բայց կայիր հաստատ: Հիմա իրականություն ես, ու ես համարձակություն ունեմ խոսել քեզ հետ: Քո աչքերում` իմ երազանքը, որ թևեր ունի»,- էկրանին ցուցադրվող տեսաֆիլմում ասում էր երգիչը: Իր տղայի` Արմանի մասին էր:
Հետո Հայկոն ոգևորված մանրամասնում էր, թե ինչքան կարևոր էր որդու` համերգին ներկա լինելը: Ասում էր, որ որդին գիտակցված ու մեծ պատասխանատվությամբ էր
գնում նկարահանումներին: «Պապա ջան, գիտեմ` համերգի ես պատրաստվում, եկել եմ օգնելու»,- ակնածանքով կրկնում էր հայրը որդու խոսքերը:

«Ես ու իմ թիմն ի սկզբանե ուզում էինք, որ համերգի գաղափարը լինի հայր-որդի-քաղաք հարաբերությունը. այն մասին, թե ինչպես մարդիկ իրենց երեխաների մեջ կդաստիարակեն սերը դեպի իրենց քաղաքը»,- պարզաբանում էր Հայկոն, երբ խոսում էինք համերգի` «Սիրո հավերժ քաղաք» խորագրի մասին:
Երգչի մենահամերգը վայելում էին ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը, երգչի ընտանիքի անդամները, ընկերներն ու անգամ Վրաստանից ժամանած երկրպագուները:

Մերթ տարբեր արտիստների հետ զուգերգերը, մերթ ֆիլմերից հայտնի սաունդթրե
ք
երը դահլիճում ռոմանտիկ ու տաքուկ միջավայր էին ստեղծել: Հանդիսատեսը եկել էր Հայկոյի կենդանի կատարումներից կարոտն առնելու:
«Այս ադրենալինը, էներգիան, որը ստանում ես մենահամերգի ժամանակ, ոչ մի ուրիշ տեղ չես կարող ստանալ: Սա մի ուրիշ հաճույք է, ուրիշ աշխարհ...»,- ժպտում էր Հայկոն, իսկ զրույցը դեռ շարունակվում էր:


Դիտել ֆոտոշարքը․․․

Նյութը` Աննա Կոստանյանի
Լուսանկարները` Hayk Starslife

Կից նյութեր: Նկար 1


Կատեգորիա: Entertainment | Դիտումներ: 1590 | Ավելացրեց: starslife | - Վարկանիշ -: 5.0/1
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
Вверх

  • PRchecker.info Яндекс.Метрика