Գլխավոր էջ » 2015 » Նոյեմբեր » 20 » Հայաստանը պատվով ներկայացրած 14-ամյա Միլենա Գևորգյանի շնորհիվ Ֆրանսիայում ծածանվել է Հայաստանի դրոշը
14:31
Հայաստանը պատվով ներկայացրած 14-ամյա Միլենա Գևորգյանի շնորհիվ Ֆրանսիայում ծածանվել է Հայաստանի դրոշը

Փարիզում հոկտեմբերի 31-ին կայացած  «Je t'aime Paris» միջազգային մրցույթում  Հայաստանը ներկայացրած 14-ամյա Միլենա Գևորգյանը պատվավոր 1-ին հորիզոնականն է զբաղեցրել: Մրցույթի  և երգչուհու մասին  մանրամասներ  իմանալու նպատակով  մեր թղթակիցը զրուցել է երգչուհու  հետ:





- Ե՞րբ և որտե՞ղ է կայացել մրցույթը:



-«Je t'aime Paris» միջազգային մրցույթը տեղի ունեցավ հոկտեմբերի 31-ին, Փարիզում:



-Ինչպե՞ս իմացաք մրցույթի  մասին, ո՞ւմ կողմից է եղել առաջարկը:



-Մրցույթի մասին ինձ տեղեկացրել է «Կատարողական արվեստի համաշխարհային ասոցիացիա»-ի նախագահ Արման Ղուկասյանը:  Հենց նրա առաջարկով էլ մասնակցեցի մրցույթին:



 -Քանի՞ երկիր է մասնակցել մրցույթին:



Մրցույթին մասնակցեցին 15 երկրից: Իրենց ստեղծագործությունները ներկայացրին 150 երիտասարդ մասնակիցներ՝ Հայաստանից, Ռուսաստանից, Բելառուսից, Ուզբեկստանից, Բելգիայից , Լատվիայից և այլն:



-Քանի՞ երգ եք երգել, և ո՞ր երգերը:



-Կատարել եմ 1 երգ հայերեն («Ես քո զավակն եմ Հայաստան») և 2 երգ՝ արտասահմանյան ( «You are the one», « Mercy»)





-Սպասո՞ւմ էիք հաղթանակի:



-Բոլորս էլ պայքարում էինք հաղթանակի համար: Չնայած այն բանին որ մեզ համար կարևորը մասնակցությունն էր, յուրաքանչյուրս մեր ներսում հաղթողի կոչմանն էինք սպասում:



-Սա Ձեր ո՞րերորդ մրցանակն է:



-Երգի ասպարեզում առաջին մրցանակս է: Փոքր ժամանակ պարին էի սիրահարված և բազմաթիվ մրցանակներ ունեմ այդ ոլորտում: Հիմա ես հասկանում եմ , որ դրանք երկուսն  էլ կարևոր և հաճելի են ինձ համար:





-Ի՞նչ տվեց մրցույթը Ձեզ:



-Նախ, ես օտարերկրյա ընկերներ ձեռքբերեցի, ինչպես նաև վստահություն, համարձակություն, հպարտություն, և ամենակարևորը՝ հաղթանակ, որի շնրհիվ ես իմ երկրի դրոշը բարձր պահեցի:



- Ինչո՞վ եք զբաղվում այժմ:



-Մրցույթից հետո ես հրավեր ստացա նոր մրցույթի մասնակցել Սանկտ Պետերբուրգում: Հիմա ես այդ մրցույթին եմ պատրաստվում, հուսամ՝ կրկին հաղթանակով կվերադառնամ:





-Քանի՞ տարեկանից եք երգում և երաժշտական ի՞նչ կրթություն ունեք:



-Երեք տարեկանից երգում եմ: Մանկությունս բեմի վրա եմ անցկացրել. Սկզբում եղել եմ «Արևներ»-ում, այնուհետև, մինչև 12 տարեկանս եղել եմ «Արևիկ» անսամբլի սանը:13 տարեկանից իմ անհատական ուղին սկսել եմ Ռոմանոս Մելիքյանի երաժշտական քոլեջի էստրադային վոկալի դասախոս, 2014թվականին  «Տարվա լավագույն վոկալի մասնագետ» ճանաչված Մերի Կարապետյանի մոտ:



- Ի՞նչ ծրագրեր ունեք առաջիկայում:



-Բացի Սանկտ Պետերբուրգից հրավեր ունեմ  նաև  Բարսելոնայից:





-Որն է Ձեր երազանքը:



Երազանքներ շատ ունեմ, բայց չեմ ուզում բարձրաձայնել, քանի դեռ դրանք չեն իրականացել:



Այս պահին կարող եմ ասել, որ երազանքներիս նման շատ եմ ցանկանում որ աշխարհում խաղաղություն լինի, որ ահաբեկչություններ չլինեն, ինչպես եղավ իմ սիրելի Ֆրանսիայում, որի արդյունքում անմեղ շատ զոհեր եղան: Ես շատ եմ սիրում Փարիզն ու շատ եմ տխրում, որ այդ լուսավոր ու գեղեցիկ քաղաքում հիմա ահաբեկչական մթնոլորտ է տիրում:



Շնորհավորում ենք Միլենային և մաղթում նորանոր հաղթանակներ:



Նյութը – Կարինե Գևորգյանի

Կից նյութեր: Նկար 1


Կատեգորիա: Entertainment | Դիտումներ: 558 | Ավելացրեց: starslife | - Վարկանիշ -: 5.0/2
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
Вверх

  • PRchecker.info Яндекс.Метрика