Գլխավոր էջ » 2018 » Մարտ » 18 » Հայ կինը պիտի լինի հայեցի և կանացի. Նշան Հայրապետյան
14:34
Հայ կինը պիտի լինի հայեցի և կանացի. Նշան Հայրապետյան


Երգիչ Նշան Հայրապետյանը, ով  ապրում  է Ռուսաստանում, բայց իր երգերով ուրախ տրամադրություն է ստեղծում աշխարհի բոլոր հայերի համար, վերջերս Նյու Յորքում մրցանակի է արժանացել:
Վերնագրին հատուկ բարձր տրամադրություն հաղորդող  նրա «Կոկաինա» երգը «Golden Panther Music Awards 2018»-ում արժանացել է «Տարվա լավագույն ակումբային հիթ» մրցանակին:




Երգիչն այս իրադարձությունով չի սահմանափակվում: Նա ստեղծագործական  հագեցած  տարի է խոստանում իր հանդիսատեսին, նաև անակնկալ  ունի, որի փակագծերն  առայժմ չի  բացում:

Նշան Հայրապետյանը բազմիցս նշել է, որ հանդիսատեսի սիրտը գրավելու համար անկեղծ ելույթ է հարկավոր: Երգչին, միանշանակ, հաջողվում է գրավել հանդիսատեսի սիրտը , որի մասին վկայում են նրա ելույթի ընթացքում լեփ-լեցուն պարահրապարակները:

Մեր թղթակցի հետ զրույցում  Նշանն ասաց, որ կարևորում է մրցույթների մասնակցությունը, սակայն խոստովանեց, որ որպես երգիչ հանդիսատեսն իրեն ճանաճում է հարսանիքներից:

«Հաճելի է, երբ հետևում և գնահատում են աշխատանքդ: Կարծում եմ յուրաքանչյուր երգչի դա հաճելի է»,-ասաց  Նշանը:


Երգիչը սպասված ու հաճելի մրցույթների ցանկից բացառեց «Եվրատեսլիը», որը քաղաքականացված նախագիծ է համարում:

Այն հարցին, թե առաջարկի դեպքում, կմասնակցի՞«Եվրատեսլիին»,-վստահ պատասխանեց՝ ոչ:

Մի փոքր ներխուժելով Նշանի կյանք՝ փորձեցինք  մի քանի բացահայտում անել:

Մշտապես  մարդկանց մեջ ու նրանց ուշադրության կենտրոնում գտնվող երգիչն իրականում  նախընտրում է օրը տանը՝ ընտանիքի հետ անցկացնել:  Իր ձեռքբերումը համարում է երեխաներին: Սիրում է հայրենիքը, մանուշակագույնը, գիշերը, Գորիսի լոբով ապուրը, ինքն իր հետ մենակ մնալ, լսել ուրիշին, բայց վարվել սրտի թելադրանքով և այլն:

 Զրույցի ավարտին երգիչը  միամսյակի առթիվ շնորհավորեց գեղեցիկ սեռին և մաղթեց, որ հայ կանայք միշտ լինեն կանացի և հայեցի:

StarslifeMedia Group-ը  երգչին շնորհավորում  է մրցանակի առիթով և մաղթում  նորանոր հաջողություններ:

Դիտել Ֆոտոշարքը․․․



Կատեգորիա: Entertainment | Դիտումներ: 2186 | Ավելացրեց: starslife | - Վարկանիշ -: 5.0/1
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
Вверх

  • PRchecker.info Яндекс.Метрика