Գլխավոր էջ » 2017 » Ապրիլ » 16 » Հայ երգչուհիները միջազգային մրցությում պարտության են մատնել 430 մասնակցի
00:27
Հայ երգչուհիները միջազգային մրցությում պարտության են մատնել 430 մասնակցի

Ապրիլի 5-9-ը Վիլնյուսում տեղի է ունեցել «Music Talent League-2017»  միջազգային մրցույթը, որին 12 երկրներից  մասնակցել է 430 երգիչ-երգչուհի։  

6-9 տարիքային խմբում  Հայաստանը ներկայացրել է 9-ամյա Անժելա Ալբերտյանը, ով կատարել է «Ազգ իմ փառապանծ» երգը։  Փոքրիկ երգչուհին իր հայրենասիրական երգով 16 մրցակիցներին պարտության մատնելով՝ պատվով ծածանել է հայոց դրոշը

20-ամյա Մերի Ավետիսյանը ևս իր տարիքային խմբում փառահեղ հաղթանակ է տարել։  Երգչուհին կատարել է  «Listen»  երգը։ Նա ոչ միայն 1-ին հորիզոնականն է զբաղեցրել, այլև արժանացել է փառատոնի «Գրան Պրի»-ին, ինչպես նաև 300 եվրոյի։

Մեր թղթակցի հետ զրույցում Կատարողական արվեստի համաշխարհային ասսոցիացիայի նախագահ Արման Ղուկասյանը   նշեց, որ  մրցույթը բավականին  լուրջ է ընթացել, իսկ ժյուրին գնահատել  է անաչառ։

«Ես ևս ժյուրիի անդամ եմ եղել, բայց դա ոչ մի կերպ չի ազդել ընդհանւր արդյունքների վրա։ Ինչպես միշտ, մրցույթը գնահատվել է արդար»,-ասաց Արման Ղուկասյանը։

Նշենք, որ հայաստանյան մեր մասնակիցներին միջազգային մրցությում ներկայացրել է WAPA-ն`Կատարողական արվեստի համաշխարհային ասսոցիացիան։  Ասսոցիացիան 2016 թվականի նոյեմբերին Մերիին ներկայացրել  է նաև  Գերմանիայում անցկացվող երաժշտական մրցութին, որտեղից ևս, երգչուհին վերադարձել է հաղթանակով։ Մրցույթից հետո Հայաստանի ներկայացուցիչների հետ հանդիպել է Մերձբալթյան երկրներում  ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը։  Դեսպանատունն ու WAPA-ն հետագա համագործակցության պայմանավորվածություն են ձեռք բերել։

Starslife Media Group-ը շնորհավորում է  Հայաստանը ներկայացրած մեր մասնակիցներին և մաղթում նոր հաղթանակներ։



Կատեգորիա: Entertainment | Դիտումներ: 3042 | Ավելացրեց: starslife | - Վարկանիշ -: 5.0/1
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
Вверх

  • PRchecker.info Яндекс.Метрика