Գլխավոր էջ » 2017 » Հուլիս » 8 » Հայ երգչուհին միջազգային մրցույթում հաղթել է Ադրբեջանի մասնակցին
13:19
Հայ երգչուհին միջազգային մրցույթում հաղթել է Ադրբեջանի մասնակցին
Մշակութային ոլորտի միջազգային մրցույթներում մասնակցություն ունենալն ու հաղթանակով վերադառնալը Հայաստանի համար ավանդույթ է դարձել:
Այս անգամ հաղթանակի արժեքն առավել մեծ է, քանզի պարտության ենք մատնել հարևան երկրին՝ Ադրբեջանին, ով թշնամություն է փնտրում ամենուր,անգամ մշակութային ոլորտում:

Հուլիսի 1-5-ը Լիտվայի Կլայպեդա քաղաքում տեղի ունեցած Baltic Voice 2017 միջազգային մրցույթում Հայաստանը ներկայացրել է Մերի Ավետիսյանն ու «Only girls» խումբը, որի ղեկավարն է Նաիրա Գյուրջինյանը:
Մերի Ավետիսյանը միջազգային մրցույթում բացարձակ հաղթող է ճանաչվել և նվաճել ոսկե «Գրան պրի»-ն: Այս մասին մեր թղթակցի հետ զրույցում հայտնել է Կատարողական արվեստի համաշխարհային ասոցիացիայի ղեկավար Արման Ղուկասյանը, ով նաև ժյուրիի կազմում է եղել:

«Ամեն անգամ, երբ մրցույթներին մասնակցում են Ադրբեջանի ներկայացուցիչները, նրանք փորձում են լարվածություն ստեղծել, սակայն դա չի խանգարում, որ մեր մասնակիցները պարտության մատնեն նրանց»,- ասաց Արման Ղուկասյանը:
Մրցույթից ստացած իր տպավորություններով կիսվել է նաև երգչուհի Մերի Ավետիսյանը.
«Ամեն անգամ Ադրբեջանի ներկայացուցիչները փորձում են անախորժ վիճակներ ստեղծել, սակայն այս անգամ, պիտի ասեմ, որ հիացած եմ ադրբեջանցի երգչուհու պահվածքով: Նա շատ սրտացավ էր իմ նկատմամբ»,- ասաց երգչուհին:
Երգչուհին նշեց, որ նույնը չի կարող ասել ժյուրիի անդամի մասին, ով այս տարի նախագահի պաշտոնում է եղել, և հնարավոր ամեն ինչ արել է, որպեսզի Հայաստանին չանցնի ոսկե «Գրան պրի»-ն:


Մրցույթին մասնակցել է 110 կատարող՝ 16 երկրից: Հայաստանը ներկայացրած «Only girl» խումբը նույն մրցույթում առաջին տեղն է զբաղեցրել:
Նշենք, որ արծաթե «Գրան պրի»-ին նվաճել է Ադրբեջանի ներկայացուցիչը, իսկ բրոնզե «Գրան պրի»-ն՝ Լիտվայի:



Starslife Media Group-ը շնորհավորում է Հայաստանը ներկայացրած մեր մասնակիցներին և մաղթում նոր հաղթանակներ:


Նյութը՝ Կարինե Գևորգյանի
Կից նյութեր: Նկար 1


Կատեգորիա: Entertainment | Դիտումներ: 1156 | Ավելացրեց: starslife | - Վարկանիշ -: 5.0/2
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
Вверх

  • PRchecker.info Яндекс.Метрика