Գլխավոր էջ » 2017 » Փետրվար » 27 » Հայ երգչուհին Լոնդոնում նվաճել է «Գրան պրի»-ն և պատվով ծածանել Հայաստանի դրոշը
00:10
Հայ երգչուհին Լոնդոնում նվաճել է «Գրան պրի»-ն և պատվով ծածանել Հայաստանի դրոշը
Փետրվարի 17-19-ը Լոնդոնում տեղի է ունեցել «Ալբիոնի Աստղեր» միջազգային 4-րդ մրցույթը, որին մասնակցել է նաև Հայաստանը։


«Կատարողական արվեստի համաշխարհային ասոցիացիա»-ի կողմից  Հայաստանը Լոնդոնում ներկայացրած Մերի Ավետիսյանին հաջողվել է 16 երկրի ներկյայացուցիչներից լավագույնը ճանաչվել։

 

Երիտասարդ երգչուհին մրցույթում կատարել է James Brown-ի «This is a mans world.»  և Beth Hart-ի «Mama» երգը։ Երգչուհուն հաջողություն է բերել «This is a mans world» երգը, որը նա կատարել է յուրովի և նվաճել «Գրան պրի»-ն։




 «Կատարողական արվեստի  համաշխարհային ասոցիացիայի նախագահ Արման Ղուկասյանն արդեն երկրորդ անգամ Ժյուրիի նախագահ է եղել Լոնդոնում կայացած այս մրցույթում։ Նրա խոսքով՝ մրցակցությունը շատ ուժեղ է եղել, քանի որ մասնակիցներից  շատերը  տարբեր միջազգային մրցույթներում մրցանակակիրներ են եղել։


Նշենք, որ «Կատարողական արվեստի համաշխարհային ասոցիացա»-ի կողմից  Հայաստանը ներկայացնող մասնակիցները մշտապես փառահեղ հաղթանականերով են վերադառնում։


Starslife Media Group-ը շնորհավորում է երգչուհուն և մաղթում նոր հաղթանակներ։
Հեղինակ՝ Կարինե Գևորգյան

Կից նյութեր: Նկար 1


Կատեգորիա: Entertainment | Դիտումներ: 3518 | Ավելացրեց: starslife | - Վարկանիշ -: 5.0/1
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
Вверх

  • PRchecker.info Яндекс.Метрика