Գլխավոր էջ » 2017 » Մայիս » 2 » Համացանցը կործանարար երևույթ
20:19
Համացանցը կործանարար երևույթ

Շատերի կարծիքով առցանցը, այսպես կոչված Համացանցը, ուղղակի զբաղմունք է, ժամանակ սպանելու միջոց: Մյուսների կարծիքով ծանոթներ ձեռք բերելու և նրանց հետ մշտապես կապը պահելու հարմար միջոց է: Համացանցը այսօր մարդկության 99 %-ի անբաժանելի մասն է կազմում, շատերը նույնիսկ իրենց չեն պատկերացնում առանց դրա:

      Արդի այս կապի միջոցը կարելի է չարիք համարել, քանի որ ռեալ հաշվարկներով այն ուղղակի կտրում է մարդկանց իրականությունից: Մարդկության շրջանում անփոխարինելի դարձած այս երևույթը ստեղծվել է Ամերիկայում: Մի շարք ամերիկյան համալսարանների` հայտնի գիտնականների աշխատանքի շնորհիվ ստեղծվել է այս կապի միջոցը: Պատճառն այն է, որ ամերիկացիներին պետք էր այնպիսի ինֆորմացիան փոխադրող միջոց, որն  անգամ պատերազմների ժամանակ կպահպանվեր: 1957 թ.-ին Ամերիկան վերջնականապես հակվում է այդ մտքին, և 12 տարի անց ստեղծվում է առաջին համակարգչյաին կապը <<ARPANET>> անվանումով: Հետագայում` արդեն 1991 թ.-ին, Համացանցը դառնում է հանրային տիրույթ:

    Մարդկային այս ձեռքբերումը աննախադեպ ու գերզարգացած է: Ասում են, որ այն հեշտացրել է մարդկանց կյանքը, սակայն ոչ ոք չի կարող ասել թե հետագայում ինչերի կարող է հանգեցնել այն մարդկությանը, չէ որ դրա պատճառով կորում է կապը մարդկանց մեջ: Մարդիկ իրար կողքի գտնվելով` այնքա~ն հեռու են լինում իրարից…

Նյութը՝ Հասմիկ Եգորյանի



Կատեգորիա: Entertainment | Դիտումներ: 59 | Ավելացրեց: starslife | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Вверх

  • PRchecker.info Яндекс.Метрика