Գլխավոր էջ » 2017 » Մայիս » 8 » Հաղթական ամիսը հաղթական երգերով
22:56
Հաղթական ամիսը հաղթական երգերով

Ազատության հրապարակում նախատոնական համերգը էր։ Բեմում էին Ներսիկ, Արաբո և Աղասի Իսպիրյանները։ Չնայած եղանակին, մարդիկ անձրևանոցների տակ էլ հաղթական տրամադրությամբ լսում ու պարում էին ազատագրական ու հայրենասիրական երգերի ներքո։

Համերգը երեք մասից էր բաղկացած՝ ազատագրական պայքար, արցախյան հերոսամարտ և քառօրյա պատերազմ։ Ամբողջ ընթացքում համերգին նվագակցում էր «Տարոն» նվագախումբը, իսկ ելույթները ամբողջացվում էին պարային խմբի հայրենասիրական համարներով։ Խրոխտ յարխուշտային վերջում միացավ նաև Արաբո Իսպիրյանը։

Ներսիկ Իսպիրյանը ներկայացրեց իր հեղինակային «Լեռան լանջին» երգը, որը նվիրեց իր երկու զոհված ընկերներին։ Հանդիսատեսի շարքերում էր նաև Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը։



Համերգի վերջում Ներսիկ Իսպիրյանը պատմեց իր տպավորությունների մասին. «Կարևորը հաղթական ոգին էր, որ պահեցին ամբողջ երեք ժամերի ընթացքում։ Թե՛ ես, թե՛ Արաբոն ու Աղասին երգելով ենք մեծացել ու սնվել։ Իսպիրյանների ընտանիքները մշեցիներ են ու նրանց հայրենասիրական ոգին մեզ էլ է փոխանցվել։ Իսկ այսօր այստեղ գտնվող ժողովրդի բազմությունը ապացույցն էր այն բանի, որ մեր ազգը պատրաստ է մինչև վերջ գնալ։ Ամեն մեկը յուրովի է իր ժողովրդի կողքին կանգնում ու օգնում.մեկը զենքով, մեկը գրչով. մենք էլ երգով ենք պայքարում»,- հուզված ու ոգևորված ասաց երգիչը։

Նյութը՝ Աննա Կոստանյանի
Տեսանյութը և լուսանկարները՝ Հայկ Սերոբյանի

Կից նյութեր: Նկար 1


Կատեգորիա: Entertainment | Դիտումներ: 2632 | Ավելացրեց: starslife | - Վարկանիշ -: 5.0/1
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
Вверх

  • PRchecker.info Яндекс.Метрика