Գլխավոր էջ » 2016 » Դեկտեմբեր » 17 » Գյուրջինյան փրոդաքշըն - Ամանորյա նախատոնական շոու ծրագիր
14:56
Գյուրջինյան փրոդաքշըն - Ամանորյա նախատոնական շոու ծրագիր
Դեկտեմբերի 14-ին <<Երևան>> համերգասրահում տեղի ունեցավ Գյուրջինյան փրոդաքշընի կողմից կազմակերպված մանկական Ամանորյա նախատոնական շոու ծրագիրը։  Համերգի ընթացքում ելույթ ունեցան սիրված ու հայտնի փոքրիկ երգիչ-երգչուհիներից՝ Մեգին, Կարեն Օհանյանը, <<El-Mar>> կինոստուդիայի սաները՝ Արմեն Դալլաքյանի ղեկավարությամբ, Մագա և Ադա պարային համույթները, օդային ակրոբատ, կրակներով հնարքների վարպետ, երգչուհի Ռայա Հակոբյանը և ուրիշներ։


Բոլոր երեխաները համերգի վերջում  ստացան <<Մադագասկարի>> անվճար տոմսեր <<ARTandSHOW>> ընկերության կողմից։ Համերգի մասնակիցներն ու աջակիցները պարգևատրվեցին պատվոգրերով։ Համերգային ծրագիրը վարեցին Լիանա Զուրաբյանի սան, հաղորդավար Վիկա Մանուկյանը և դերասան, շոումեն, հաղորդավար Արսեն Խաչատրյանը։

 


Կատեգորիա: Entertainment | Դիտումներ: 1538 | Ավելացրեց: starslife | - Վարկանիշ -: 5.0/1
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
Вверх

  • PRchecker.info Яндекс.Метрика