Գլխավոր էջ » 2017 » Մայիս » 3 » Եվրոտեսիլը որպես աշխարհում ամենաշատը դիտվող հեռուստատեսային ծրագիր
20:13
Եվրոտեսիլը որպես աշխարհում ամենաշատը դիտվող հեռուստատեսային ծրագիր

Եվրոտեսիլը արդեն գոյություն ունի մոտ 50 տարի: Այսօր Եվրոտեսիլ ասելով շատերը հասկանում են երաժշտական հեռուստամրցույթ, որն ամեն տարի հեռուստացույցի դիմաց հավաքում է շատ մեծ քանակությամբ երկրպագուներ: Մրցույթի հիմքում ընկած է Իտալիայում անցկացվող << Սանռեմո երաժշտական փառատոնը>>: Առաջին անգամ Եվրոտեսիլը անցկացվել է 1956թ.-ին Շվեյցարիայում և համարվում է աշխարհի ամենաերկարակյաց հեռուստատեսային ծրագրերից մեկը: Դրանից հետո մրցույթը անցկացվել է շատ պետություններում, քանի որ ըստ մրցույթի կանոնների այն պետությունը, որի մասնակիցը  հաղթում է մրցույթում հաջորդ տարի այն անցկացվում է տվյալ երկրում: Ինչպես հայտնի է Եվրոտեսիլը հեռարձակվում է նաև Եվրոպայից դուրս գտնվող շատ երկրներում, չնայած այն հանգամանքին, որ այդ երկրները չեն մասնակցում մրցույթին: Արդեն 2000 թվականից սկսած մրցույթը հեռարձակվում է նաև համացանցում: Ամեն պետություն իրավունք ունի ներկայացնել իր նախընտրած մասնակցին ու երգը: Երգը պարտադիր չէ, որ լինի պետական լեզվով: Եվրոտեսիլում իր պետությունը ներկայացնող մասնակիցը պարտադիր պետք է տվյալ պետության քաղաքացի լինի: Եվրոտեսիլը ոչ միայն երաժշտական փառատոն է, այլև բիզնես շատ պետությունների համար : Յուրաքանչյուր մասնակից ներկայացնում է նոր երգ, որը ուղիղ եթերում կենդանի հնչողությամբ պետք է կատարվի: Դրանից հետո սկսվում է քվեարկությունը` հաղթողին պարզելու համար: Վերջին տարիների տվյալներով ամբողջ աշխարհում Եվրոտեսիլը ունի 600 միլիոն հեռուստադիտող: 

Նյութը՝ Հասմիկ Եգորյանի



Կատեգորիա: Entertainment | Դիտումներ: 46 | Ավելացրեց: starslife | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Вверх

  • PRchecker.info Яндекс.Метрика