Գլխավոր էջ » 2017 » Հունիս » 4 » Երկրպագուները Իվան Դորնին չէին թողնում հեռանալ բեմից...
20:56
Երկրպագուները Իվան Դորնին չէին թողնում հեռանալ բեմից...
Իվան Դորնի "Randorn" խորագիրը կրող համերգը սպասված էր: Պարահրապարակում բոլորը աշխույժ էին ու դրայվով լի:

Ռուս երգիչն իր հին ու նոր երգերով շուրջ մեկ ու կես ժամ իր երկրպագուների հետ էր: Համերգի ընթացքում նա ջերմ ու անկեղծ խոսքեր էր ասում Երևանի ու երևանցիների մասին: Իր հայտնի երգերը կատարելուց հետո Դորնը հայտարարեց, որ համերգն ավարտված է, ու լքեց բեմը, սակայն հավատարիմ երկրպագուներն իրենց աղաղակներով հետ կանչեցին նրան և, ինչպես մտածված էր, երգիչը կատարեց իր նոր անգլալեզու հիթը` Collaba-ն:

Այնուհետև ներկաներից շատերը սկսեցին հերթով բեմ բարձրանալ ու պարել երգչի հետ: Դորնը թույլ չտվեց, որպեսզի անվտանգության աշխատակիցները իջեցնեն նրանց, և մինչ երգի ավարտը մոտ 50 հոգի երգչի հետ միասին պարում ու ուրախանում էին:




Դիտել ֆոտոշարքը․․․

Նյութը` Աննա Կոստանյանի
Լուսանկարները`
Hayk Starslife
Կից նյութեր: Նկար 1


Կատեգորիա: Entertainment | Դիտումներ: 1672 | Ավելացրեց: starslife | - Վարկանիշ -: 5.0/1
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
Вверх

  • PRchecker.info Яндекс.Метрика