Գլխավոր էջ » 2018 » Մարտ » 3 » Երգում եմ այն, ինչը իմն է, իմ հոգուց է․ Անի Հակոբյան
14:16
Երգում եմ այն, ինչը իմն է, իմ հոգուց է․ Անի Հակոբյան
Starslife.am-ի լրագրողը փորձեց պարզել, թե ի՞նչ է երաժշտությունը Անի Հակոբյանի համար, իսկ թե ի՞նչ ստացվեց, կարդացե՛ք ներքևում։

- Անի՛, ի՞նչ է երաժշտությունը Ձեր կյանքում:
- Երգը իմ կյանքն է: Այն ինձ երջանկացնում է։ Երաժշտական ամեն մի նոտան մի գույն է, ամեն՝ ստեղծագործությունը մի գունային աշխարհ, իսկ աշխարհն առանց երաժշտության անգույն է։

- Ձայնային լավ տվյալներ ունենալը բավակա՞ն է երգչին։
- Լավ ձայնային տվյալներ ունենալուց բացի, մարդկանց սրտերը գրավելու համար նախ հոգի է պետք։ Եթե հոգուց չերգես, մարդկանց սրտերին չի հասնի։

- Կա՞ երաժշտության մի տեսակ, որը Ձեզ ավելի հոգեհարազատ է։
- Ինձ համար առանձնահատուկ և հոգեհարազատ է մեր հայկական, ժողովրդական երգը, որն անփոխարինելի է: Իսկ առհասարակ, երգում եմ այն, ինչը իմն է, իմ հոգուց է։

- Ձեզ սիրված և լիարժեք կայացած համարո՞ւմ եք։
- Գեղեցիկ է նա, ում հոգին է գեղեցիկ։ Երգում եմ այն լսարանի համար, ովքեր սիրում են երգերս։ Իսկ մյուս հարցին ուղղակի կպատասխանեմ՝ մարդն ամբողջ կյաքի ընթացքում կայանում է։

Իսկ հարցազրույցի վերջում, հնչեց նաև բոլորին հետաքրքրող հարցը․ արդյո՞ք Անիի սիրտը զբաղված է, թե ոչ․ իսկ երգչուհին ժպտալով պատասխանեց․ «Սիրտս ազատ է»։
Կից նյութեր: Նկար 1


Կատեգորիա: Entertainment | Դիտումներ: 3609 | Ավելացրեց: starslife | - Վարկանիշ -: 5.0/2
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
Вверх

  • PRchecker.info Яндекс.Метрика