Գլխավոր էջ » 2017 » Հուլիս » 21 » Երգչուհի Դալիթան Ֆրանսիայից վերադարձել է կրկնակի հաղթանակով
21:24
Երգչուհի Դալիթան Ֆրանսիայից վերադարձել է կրկնակի հաղթանակով
Հուլիսի 7-11-ը Ֆրանսիայում տեղի է ունեցել «Pierre Cardin» աշխարհահռչակ բրենդի գեղեցկության ու նորաձևության փառատոնը՝ «Pierre Cardin Festival of beauty, fashion and talent «Universe Beauty 2017», որտեղ երգչուհի Դալիթան իր տարիքային խմբում հաղթել է Գրան պրի Պատանի Միսս Տիեզերք տիտղոսն ու թագը:

Երգչուհին մայիս ամսին Մալթայում մասնակցել է European Beauty մրցույթին և հաղթել, որից հետո հրավեր է ստացել մասնակցելու «Pierre Cardin» բրենդի «Միսս Աշխարհ-2017» գեղեցկության, նորաձևության և տաղանդի մրցույթին:


«Մեծ ուրախությամբ, բայց նաև մեծ պատասխանատվությամբ մասնակցեցի՝ հույսով, որ կկարողանամ հաղթանակս կրկնել, ինչպես տեսնում եք, այն ինձ մոտ ստացվեց: Հպարտ եմ, որ ևս մեկ անգամ կարողացել եմ Հայաստանը պատվով ներկայացնել միջազգային մրցույթում»,- ասաց Դալիթան:
Մրցույթին մասնակցել են Ռուսաստանի տարբեր քաղաքներից, Հնդկաստանից, Ղազախստանից, Իսրայելից, Թաթարստանից ,ինչպես նաև Ադրբեջանից:

Երգչուհին առաջիկայում պատրաստվում է մեկնել Շվեյցարիա, որտեղ Հայաստանը կներկայացնի է «Star Voices» մրցույթում:
Նշենք, որ Դալիթայի զգեստները տրամադրել է Ֆաինա նորաձևության սրահը: Պիեր Կարդենի կողմից Ֆաինան նույնպես արժանացել է շնորհակալագիր դիպլոմի շոու-փառատոնին մասնակցություն ու աջակցություն ցուցաբերելու համար:
Starslife Media Group-ը շնորհավորում է երգչուհուն և մաղթում հաջողություններ:

Դիտել ֆոտոշարքը․․․

Նյութը՝ Կարինե Գևորգյանի
Կից նյութեր: Նկար 1


Կատեգորիա: Entertainment | Դիտումներ: 652 | Ավելացրեց: starslife | - Վարկանիշ -: 5.0/2
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
Вверх

  • PRchecker.info Яндекс.Метрика