Գլխավոր էջ » 2017 » Հոկտեմբեր » 18 » «Երեխան միակն է, ով անցյալ չունի». Կայացավ Պ. Հոկտանյանի «Մեզանից հետո» գրքի շնորհանդեսը
09:01
«Երեխան միակն է, ով անցյալ չունի». Կայացավ Պ. Հոկտանյանի «Մեզանից հետո» գրքի շնորհանդեսը
Հոկտեմբերի 16-ին Բոհեմ թատրոնում կայացավ Պետրոս Հոկտանյանի հեղինակած «Մեզանից հետո» գրքի շնորհանդեսը: Գրքի ծնունդը բարդ ու խճճված պատմությունով է պայմանավորված: 31 տարեկանում հեղինակն իմանում է, որ որդեգրված զավակ է, ինչն էլ առիթ է դառնում մտորումների, որոնք մասնավորապես կապված են երեխայի հետ:

«Երեխան միակն է, ով անցյալ չունի: Նա ունի ներկա ու ապագա: Անցյալը մենք ունենք, մեծերս: Ուզում եմ, որ ներեխաների ներկան ու ապագան գունավոր լինի: Առավել շատ ուզում եմ ես գույն տամ նրանց, իսկ այդ հարցում ինձ օգնում է իմ լավ ընկերը՝ Անահիտ Վարդանանցը»,- ասաց Պետրոս Հոկտանյանը:
Նկարիչ, մանկավարժի մասնագիտություն ունեցող գրողը գրելու յուրօրինակ ոճ ունի, որը բնորոշ է միայն իրեն՝ վերհանել կյանքի կոշտ, կոպիտ, կնճռոտ կողմերը, ներկայացնելով դրանք զգացմունքային ֆոնի ներքո:
Այս մասին նշեց նաև դերասան Գուժ Մանուկյանը, ով շնորհանդեսի ընթացքում մի քանի ստեղծագործություն ընթերցեց գրքից:

Հեղինակին հուզում է մեզանից հետոն, իսկ մեզանից առաջի մասին դեռ մտածում է․ խոստովանեց, որ ծնունդը հեռու չէ:
 «Կան երեխաներ, ում համար կյանքը սպասում է դարձել: Ես կուզենայի, որ մանկատները մանկապարտեզներ դառնային, դրանց մուտքերը՝ ելքեր»,- մեր թղթակցի հետ զրույցում ասաց Պետրոսը:
Պետրոսը սպասեցնել չի սիրում:  Նա չսպասեցրեց նաև ՀՕՖ աջակցության կենտրոնի սաներին, որոնց հետ արդեն ընկերացել է: Ամենաազնիվ ու մաքուր շուրթերով  հնչեց «Մեզանից հետո»-ն: Երևում էր, որ դա նրանց համար մի նոր պատմության սկիզբ էր:

14 տարեկանից ստեղծագործել սկսած հեղինակին թելադրում են վերևից: Նրա խոսքով էներգիան տիեզերքից է ստանում, մուսաներ չունի:
Պետրոս Հոկտանյանը նշում է, որ գրում է ոչ թե մարդկանց սովորեցնելու համար, այլ արտահայտում է սրտի զգացածը: Իսկ մի՞թե սրտի զգացածը չի սովորեցնում… Երիտասարդ գրողը չի սիրում հիասթափվել, կյանքին ժպիտով է նայում, բայց վախենում է ինքն իրենից:
Միջոցառման ավարտին իրենց ներկայությամբ և գեղեցիկ կատարումներով հյուրերի տրամադրությունն էլ ավելի բարձրացրեցին 
«The Band» խմբի երաժիշտները։

Նշենք, որ հեղինակը գրքից ստացված ողջ հասույթն ուղղելու է մանկատան սաներին, նրանց կյանքը քիչ թե շատ գունավորելու համար: Սա է «Մեզանից հետո»-ի առաքելությունը:


Դիտել ֆոտոշարքը․․․

Նյութը՝ Կարինե Գևորգյանի
Լուսանկարները՝ Hayk Starslife-ի


Կատեգորիա: Entertainment | Դիտումներ: 814 | Ավելացրեց: starslife | - Վարկանիշ -: 5.0/3
Մեկնաբանություններն ընդամենը՝: 1
avatar
1 armine881 • 17:54, 22.10.2017
Mi hambali cav ov ski ira erexeqic xabar chi iravunq chuni senc zzvelu astijan derasanakan xax cuyc ta...Puch u sin anz.. kexciq u mec derasan...
avatar
Вверх

  • PRchecker.info Яндекс.Метрика