Գլխավոր էջ » 2017 » Մայիս » 6 » Երևանում Սանկտ-Պետերբուրգի օրերն են
21:27
Երևանում Սանկտ-Պետերբուրգի օրերն են

Պետերբուրգյան «BILLY՚s BAND» ջազ խումբը Երևանում է: Հյուսիսային պողոտան համախմբել էր բլյուզի, ջազի ու ռոքի սիրահարներին: Պարային տրամադրությունն ու քաղաքի գիշերային լույսերը ուրախ մթնոլորտ էին ստեղծել երևանցիների ու արտասահմանցի զբոսաշրջիկների համար:

Համերգը տեղի է ունեցել «Սանկտ-Պետերբուրգի օրերը Երևանում» ծրագրի շրջանակներում:
Այս տարրաժանր երաժշտախումբն արդեն երկար տարիներ հանդես է գալիս աշխարհի բազում երկրներում: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Սանկտ-Պետերբուրգի նահանգապետ Գեորգի Պոլտավչենկոյի հետ միասին ներկա է գտնվել համերգին, որից հետո միասին շրջել են Երևանում:
Խմբի հիմնադիրներից Բիլլի Նովիկին Երևանը շատ է դուր եկել: Նա կարծում է, որ, ի տարբերություն Պետերբուրգի, Հայաստանում մարդիկ ավելի հանգիստ են ու խաղաղ: «Ինչ վերաբերում է այս տուրի գաղափարին, ինձ շատ է դուր գալիս, որովհետև հաճելի է ինչ-որ բան տոնել այլ քաղաքում, մանավանդ որ այդ քաղաքները բարեկամներ են: Եթե նմանատիպ ծրագրեր էլի լինեն, անպայման նորից կայցելեմ Հայաստան»,- իր տպավորություններով կիսվեց երաժիշտը, իսկ հայերին մաղթեց բարություն ու համերաշխություն:
«Սանկտ-Պետերբուրգի օրերը Երևանում» ծրագիրը տևելու է երկու օր, որի ընթացքում նախատեսվում են ցուցահանդեսներ, կլոր-սեղան քննարկումներ, վարպետության դասեր ու մշակութային միջոցառումներ:

Նյութը՝ Աննա Կոստանյանի

Կից նյութեր: Նկար 1


Կատեգորիա: Entertainment | Դիտումներ: 1922 | Ավելացրեց: starslife | - Վարկանիշ -: 5.0/1
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
Вверх

  • PRchecker.info Яндекс.Метрика